Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերի վտանգավոր գծերը․ «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող պետությունների համար կենսական նշանակություն ունի այնպիսի արտաքին քաղաքականություն վարելը, որը թույլ կտա արտաքին խաղացողների ներգրավվածության հետ կապված որոշակիորեն բալանս ապահովել։ Այդ բալանսի խախտումը գրեթե միշտ ծանր հետևանքներ է ունեցել։ Ու դա տեսանելի է ոչ միայն այժմյան գործընթացների մասով, այլև պատմության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների։ Օրինակ՝ ժամանակ կար, երբ Հայաստանը հայտնվել էր Հռոմի և Պարսկաստանի «մեջտեղում»։ Եվ երկու տերություններն էլ փորձում էին Հայաստանում հաստատել իրենց գերակայությունը։

Սակայն Հայաստանին հաջողվում էր իր անկախությունը պահպանել այն ժամանակ, երբ մեր թագավորները կարողանում էին ճկուն մանևրել ու բալանս ապահովել երկու տերությունների միջև։ Եվ երբ բալանսը խախտվում էր Հռոմի կամ Պարսկաստանի կողմը, Հայաստանը նվաճվում էր կամ ծանր վիճակի մեջ էր հայտնվում։ Իսկ Կիլիկիայի հայկական թագավորությանն ուղղակի հաջողվում էր ոչ միայն բազմակողմ և ճկուն դիվանագիտություն վարել բոլոր կողմերի հետ, այլև բալանսավորել հարաբերությունները նույնիսկ շրջակա մահմեդական պետությունների հետ։ Թերևս այդպիսի խելամիտ արտաքին քաղաքականության արդյունքում էր, որ արտաքին փոթորիկների պայմաններում Կիլիկիայի հայոց թագավորությունը կարողացավ մի քանի դար շարունակ գոյատևել։

Ճիշտ է՝ ՀՀ նախկին իշխանություններին շատ հարցերում քննադատում են, բայց նրանց հաջողվում էր միջազգային հարաբերություններում ճկունություն դրսևորել, կոմպլեմենտարության շրջանակներում աշխատել բոլոր կողմերի հետ, գտնել շահերի միացման կետեր, չհայտնվել գերտերությունների բախման կիզակետում։ Թերևս այս հանգամանքով էր պայմանավորված, որ Հայաստանը մի կողմից՝ դարձավ ԵՏՄ անդամ, իսկ մյուս կողմից էլ՝ կարողացավ ԵՄ-ի հետ 2017 թվականին «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիր կնքել, ինչը կարելի է իրոք դիվանագիտական մեծ հաղթանակ համարել։ Այնինչ, նույն ժամանակահատվածում, օրինակ՝ Ուկրաինան և Վրաստանը չկարողացան նման ճկունություն դրսևորել, և ամբողջովին թեքվելով դեպի Արևմուտք՝ բարդացրեցին իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի շրջադարձը պատճառ դարձավ նախ Ղրիմը կորցնելուն, իսկ ներկա փուլում այդ երկիրն ուղղակի ռազմական թատերաբեմի է վերածվել նույն Արևմուտքի պատճառով։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ներկա դրությանը, ապա Փաշինյանի գլխավորած իշխանությունն անընդհատ կտրուկ շրջադարձեր է փորձում կատարել, ինչը շատ լուրջ վտանգ է ստեղծում մեր պետականության համար, քանի որ Հայաստանը հայտնվում է մեծ պետությունների շահերի բախման կիզակետում։ Նախ՝ հաշվի առնելով ՌԴ-ի պատկառելի ներկայությունը տարածաշրջանում՝ ՀՀ-ի շրջադարձը դեպի Արևմուտք ուղղակի կարող է նոր կորուստների պատճառ դառնալ, քանի որ Արևմուտքն այնպիսի ներկայություն չունի մեր տարածաշրջանում, որ Հայաստանին պաշտպանի թուրք-ադրբեջանական ագրեսիայից։ Մինչ Արևմուտքից դեկլարատիվ դատապարտող կոչեր կհնչեցնեն, Հայաստանը կդառնա նոր ագրեսիայի զոհ։ Առաջին Հանրապետության պատմության դասերը ևս ցույց են տվել, թե ինչպես Արևմուտքը 1920 թվականին Հայաստանին քեմալական Թուրքիայի ագրեսիայից պաշտպանելու համար ոչինչ չձեռնարկեց։

Մյուս կողմից էլ՝ արևմտյան արտաքին քաղաքական ուղղությունն ընդհանրապես մերժելն է վտանգավոր, քանի որ այդ դեպքում ՀՀ-ն ուղղակի կդառնա պատժամիջոցների թիրախ, որի արդյունքում մեր առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը կսկսի սուզվել, Հայաստանը տեխնոլոգիական և ֆինանսական հասանելիության առումով դժվարություններ կունենա։ Իսկ ինչքան ՀՀ-ն փորձի բոլոր կողմերի հետ աշխատել ու հակակշռել դրանք միմյանց հետ, այնքան կկարողանա մի կողմից՝ ՌԴ-ի հետ զարգացնել ռազմավարական հարաբերությունները, իսկ մյուս կողմից՝ փոխգործակցել Արևմուտքի հետ։ Այս տրամաբանությունը պետք է գործի նաև այլ խաղացողների հետ հարաբերությունների դեպքում։ Օրինակ՝ Հայաստանը պետք է կարողանա միաժամանակ զարգացնել իր հարաբերությունները Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և մյուս գործընկերների հետ։ Այս ամենի հետ մեկտեղ մեր խնդիրն է դասեր քաղել պատմությունից և տարածաշրջանային և արտատարածաշրջանային այլ ուժերի միջոցով փորձել զսպել Թուրքիայի հեռուն գնացող հավակնությունները։

Մի խոսքով, Հայաստանի իշխանությունները, ինչքան էլ առաջնորդվեն միայն պահի թելադրանքով ու սոսկ իրենց իշխանությունը պահելու մարմաջով պայմանավորված որոշումներով, միևնույնն է, պետք է հստակ գիտակցեն, որ իրենց արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը կարող են արկածախնդրություն դառնալ ու առանց այն էլ մեր բարդ դրությունն ավելի բարդացնել։ Մի խոսքով բալանսավորված, ճկուն քաղաքականությունն ուղղակի անհրաժեշտություն է: Բայց դա պետք է անել ոչ թե կեղծ, ապաշնորհ «շուստրիության», այլ գրագետ քայլերի միջոցով, ինչը ներկա իշխանություններից ակնկալելն ուղղակի հիմարություն է:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян