Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՏՏ ոլորտը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ. ինչո՞ւ է ԲՏԱ նախարարությունը «ձեռքերը լվացել» խնդիրներից

ЭКОНОМИКА

Տևական ժամանակ է, ինչ հատկապես մասնագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում են արտարժութային շուկայում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես դրամի արժևորման և դոլարի զգալի անկման թեման: Մի կողմից՝ տնտեսագետների շրջանում կան լուրջ կասկածներ դրանց արհեստական բնույթի և որոշակի շրջանակների՝ այդ ֆոնին լուրջ գումարներ աշխատելու մասին, մյուս կողմից՝ այսպիսի երևույթներն իրենց  հետ բերում են մի շարք այլ խնդիրներ։

Դոլարի անկումից տուժում են հատկապես արտահանողները, և քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գլխավորապես արտահանող ուղղություն է, ապա ՏՏ ոլորտի ներկայացուցիչները նույնպես վնասներ են կրում։ Եվ եթե որոշ ժամանակ առաջ ՏՏ ոլորտը բնականոն կերպով զարգանում էր, ապա մի քանի ամիս է, որ լուրջ դժվարությունների առաջ է կանգնած։ Եվ իրավիճակի բարդությունն այն աստիճանի է, որ ՏՏ ընկերություններից շատերը, ըստ առկա տեղեկատվության, ոչ միայն կրճատել են իրենց աշխատողներին, այլև փակվել կամ սառեցրել են իրենց գործունեությունը, կամ էլ ուղղակի փակման եզրին են։

Խնդիրն այն է, որ մի քանի ամիս առաջվա փոխարժեքի համեմատ դոլարի՝ 20 տոկոսից ավելի արժեզրկումը այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ՏՏ ընկերությունների եկամուտները զգալիորեն նվազել են: Այլ կերպ ասած՝ ՏՏ ընկերությունները շարունակում են նույն աշխատանքը կատարել, սակայն դրա համար ավելի քիչ գումար են ստանում։ Իսկ որոշ ընկերություններ էլ անգամ վնասով են աշխատում՝ հատկապես այն կազմակերպությունները, որոնք աշխատում են դրսի՝ մասնավորապես արտերկրյա ներդրողների հետ։ Իսկ երբ ներդրումները կատարվում են դոլարով, ապա փոխարժեքի հետ կապված դրանց ծավալը 20 տոկոսով արժեզրկվել է, և գումարը չի բավարարում անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։

Մեր ունեցած տեղեկություններով, այս ամիսների ընթացքում մի քանի անգամ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները մի քանի անգամ քննարկումներ են ունեցել ու տարբեր առիթներով իրենց հուզող հարցերը բարձրացրել են կառավարության առաջ։ Նրանց կողմից առաջ քաշված վերջին նախաձեռնությունը վերաբերել է նրան, որ կառավարությունը իր ստացած լրացուցիչ ֆինանսական մուտքերի հաշվին սուբսիդավորի ՏՏ ոլորտում գործող կազմակերպությունների կորուստները կամ գոնե դրա մի մասը։

Հաշվի առնենք, որ Ուկրաինայում սկսված պատերազմի հետևանքով մեծ քանակությամբ ռուսների՝ Հայաստան ժամանելուն զուգահեռ արտարժութային հոսքի և դոլարի արժեզրկման արդյունքում պետական բյուջեն հավելյալ ֆինանսական միջոցներով է ապահովվել, իսկ իշխանություններն էլ հպարտանում են, թե գերակատարել է բյուջեի մուտքերը։ Բայց, չնայած որ կառավարությունը ՏՏ ոլորտի խթանումը հռչակել է որպես առաջնահերթություն, այնուամենայնիվ, հրաժարվում է լուծել ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին սուբսիդավորելու հարցը, որպեսզի նրանք այս փուլում գոնե կարողանան գոյատևել։ Այսինքն, արդեն մի քանի ամիս է, ինչ սուբսիդավորման հարցը բարձրացվում է, սակայն այդպես էլ լուծում չի ստանում։ Եվ այս հարցում «ավանգարդ» դերակատարում ունի ոլորտի պատասխանատու գերատեսչությունը՝ ԲՏԱ նախարարությունը, որն, ըստ էության, ձեռքերը լվացել է և այս հարցով չի զբաղվում։

Իսկ եթե հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ ԲՏԱ նախարարությունը պետք է նաև ռազմարդյունաբերության կազմակերպման հարցով զբաղվի, որը չի անում, ապա պարզ չէ, թե այդ կառույցում ընդհանրապես ինչով են զբաղված, ինչով է հիմնավորված այդ նախարարության գոյությունը, կամ ինչու են այստեղ հարկատուների հաշվին վճարվում։

Փոխարենը ՏՏ ոլորտում ստեղծված իրավիճակի հարցն առաջ է մղում էկոնոմիկայի նախարարությունը, սակայն կառավարությունից եկող արձագանքն այդպես էլ չի բավարարում ոլորտի ընկերություններին։ Իսկ առավել խոշոր ՏՏ ընկերություններն առկա գործունեության պայմաններում այլևս անկարող են դիմանալ և, մեր տեղեկություններով, հաջորդ շաբաթ նախատեսում են ասուլիս հրավիրել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում։

Ասուլիսում ներկա են լինելու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության անդամները և ՏՏ ոլորտում եղանակ ստեղծող տասնյակից ավելի խոշոր ձեռնարկությունների տնօրեններ, ովքեր ներկայացնելու են իրավիճակը և կոնկրետ պահանջներ են դնելու։

Փաստացի ՏՏ ոլորտում այնպիսի անհանգիստ և ալեկոծված վիճակ է ստեղծվել, որ արդեն բազմաթիվ ընկերությունների գոյության հարցն է ուղղակի հարցականի տակ դրված։ Եվ եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, ապա տարիների արդյունքում մեծ ձեռքբերումների հասած ՏՏ ոլորտը կարող է սուզվել մինչև հատակը՝ իր բացասական հետևանքներով հանդերձ։

Արսեն Սահակյան

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества