Ձմեռային արձակուրդներին ինչո՞վ զբաղեցնել երեխաներին. լուսանկարներ
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Ձմեռային արձակուրդները ամենահեքիաթային ժամանակահատվածն է երեխաների համար: Այն սիրում են նաև մեծահասակները: Չէ, որ այն հիանալի առիթ է վերհիշելու մանկությունը: Լավագույն ժամանակահատվածն է , որ դառնաք ձեր երեխաների լավագույն ընկերը: Ինչով կարելի է զբաղեցնել երեխաներին: Մեր խորհուրդները կօգնեն ձեզ:
Երեխայի հետ ամանորյա հանդեսների մասնակցեք. Հավատացած եղեք, որ ձեր երեխան հաճույք կստանա այդ միջոցառումից: Նրանց աչքերը կփայլեն ուրախությունից, իսկ ծնողները կհիշեն իրենց մանկությունը: Կարելի է սահնակ քշել կամ ձնագնդի խաղալ երեխաների հետ:

Ծնողները երբեմն ժամանակ չեն ունենում երեխաների հետ զբոսնելու համար: Ժամանակ հատկացրեք նաև զբոսաբքի համար և ամբողջ սրտով ուրախացեք երեխաների հետ միասին: Ձնեմարդ պատրաստեք միասին , ձյունե տնակ կամ գնացեք չշուշկներով սահելու:
Հնարավոր է նաև զվարճնալ տանը՝ կազմակերպելով մանկական համերգ կամ ներկայացում: Հրավիրեք նաև նրանց ընկերներին: Թույլ տվեք , որ երեխաներն ինքնաարտահայտվեն, երգեն , պարեն , բանաստեղծություններ արտասանեն: Կարելի է Ձմեռ Պապ ու Ձյունանուշ հրավիրել:

Երեխաների համար ընտրեք ամանորյա մուլտֆիլմեր ու ֆիլմեր: Նրանք հաճույքով կդիտեն:Չմոռանաք նրանց մրգեր ու քացրավենիք հյուրասիրել:
Նրանց ժամանակը հետաքրիր կդարձնեն նաև ուսուցողական խաղերը: Խաղացեք լոտո, մոնոպոլիա, դոմինո: Պատրաստեք ամանորյա խաղալիքներ , բացիկներ: Թույլ տվեք, որ նրանք էլ մասնակցեն տոնածառի զարդարման աշխատանքներին:

Ինչ-որ համեղ բան պատրաստեք նրանց համար: Նրանց հետ միասն բլիթներ պատրաստեք: Թույլ տվեք , որ նրանք էլ մասնակցեն պատրաստման աշխատանքներին: Դա աննկարագրելի հաճույք կպատճառի նրանց:



