Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը հասել է աննախադեպ բարձունքների. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև երկկողմ համագործակցությունը հասել է աննախադեպ բարձունքների։ Այս մասին նա հայտարարել է «Հանրային դիվանագիտության դերը ռուս-չինական հարաբերությունների ձեւավորման, վերականգնման եւ զարգացման գործում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ այս համագործակցությունը «բավարարում է քաղաքացիների շահերը»։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը հիմնված է «հավասար հարաբերությունների, փոխադարձ վստահության և հարգանքի վրա»։ «Մեր ժամանակի խնդիրների վերաբերյալ Մոսկվայի և Պեկինի դիրքորոշումը համընկնում է»,-կարծում է Լավրովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պեկինի և Մոսկվայի միջև քաղաքական վստահության մակարդակն ավելի բարձր է, քան երբևէ։ Վերջին տասը տարիների ընթացքում կողմերը զգալիորեն խորացրել են ռազմավարական համագործակցությունը։