Հիվանդանոցում մահացել է որդու աչքի առջեւ վրաերթի ենթարկված 61-ամյա կինը
ОБЩЕСТВОԱյսօր՝ հունվարի 2-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երեւանի բնակիչ, 61-ամյա Էմմա Թադեւոսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել 2015 թվականի դեկտեմբերի 30-ին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 30-ին ժամը 20:00-ի սահմաններում Երեւանի0 Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 25-ամյա Արայիկ Ստեփանյանը Այվազովսկի փողոցի 14ա շենքի դիմաց «Lancy» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Է.Թադեւոսյանին եւ նրան իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Է.Թադեւոսյանն աշխատում էր «Բարի Սամարացի» ՍՊԸ-ում, իսկ վրաերթին ականատես է եղել նրա որդին: Փաստի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



