Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաշինյանի թափանցիկ ակնարկները Պուտինին. գնդակը Մոսկվայի դաշտում է

ПОЛИТИКА

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Այսօր Սոչիում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին բավական երկար անոնսված երկկողմ հանդիպումը, որին կհաջորդեն արդեն եռակողմ բանակցությունները` Հայաստան-ՌԴ-Ադրբեջան ֆորմատով:

Չնայած այն հանգամանքին, որ արտաքուստ Փաշինյան-Պուտին հանդիպումը ընթացավ ջերմ և բարիդրացիական մթնոլորտում, այնուամենայնիվ, ՀՀ վարչապետի կողմից թեկուզ և տողատակով, սակայն, բավական կոշտ մեսիջներ հղվեցին ռուսական կողմին:

Դիցուք ՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար սկզբունքորեն ընդունելի են հայ-ադրբեջանական միջպետական հարաբերությունների հաստատման ռուսական նախագծով առաջարկված մոտեցումները։ Այս նույն հայտարարությունը Փաշինյանը արել էր նաև օրեր առաջ ԱԺ ամբիոնից, Վլադիմիր Պուտինի Վալդայ ակումբի հանդիպման ժամանակ հնչեցրած այն մտքից հետո, որ ՀՀ իշխանությունները նախընտրում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, մինչդեռ ռուսական տարբերակը, ըստ Պուտինի, քննարկման տեղ  է թողնում այն հարցերում, որոնք կապված են Արցախի վերջնական կարգավիճակի հետ: Ըստ էության, Փաշինյանը ակնարկում է, որ Երևանը պատրաստ է ընդունել Մոսկվայի առաջարկած տարբերակը, եթե Մոսկվան իր հերթին պատրաստ է այդ տարբերակը առաջ մղելու և իրագործելու հանձնառություն ստանձնել:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ. մենք պատրաստ ենք ցանկացած պահի կոնկրետ որոշումներ կայացնել՝ հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վրա։ Հիշեցնենք, որ այս հայտարարության իրականացման գարանտ է հանդիսանում հենց Մոսկվան և, ըստ էության, Փաշինյանը ակնարկում է, որ հենց Մոսկվան է ձգձում կոնկրետ որոշումների իրականացման հարցում, մինչդեռ Հայաստանը իր կողմից պատրաստ է դրանք ընդունել:

Մեկ այլ կարևոր մեսիջ էլ է հնչել Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում: Մասնավորապես, հնչեցվել է Երևանի դիրքորոշումը առ այն, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զինուժի դուրսբերումը անչափ կարևոր է: Այստեղ ևս, ըստ Փաշինյանի, թափանցիկ ակնարկների ռուսական կողմը հապաղում է և անելիք ունի, իզուր չէ հատկապես շեշտվում ռուսական զորքերի պատասխանատվության գոտու մասին:

Փաշինյանը սահմանների սահմանազատման և սահմանագծման համատեքստում նշել է, որ այս գործընթացի սկզբում Երևանը բազմիցս ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է մեխանիզմներ ստեղծել սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ «Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումը կդառնա սահմանների անվտանգության մեխանիզմ։ Մենք չկիսեցինք այս դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի մեկնաբանության վրա։ Բայց չնայած դրան, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և օկուպացրեց մեր երկրի նոր տարածքներ, այդ իսկ պատճառով հիմա Հայաստանի համար կարեւոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ եղած ելման դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության ձևակերպմամբ»,- ասել է Փաշինյանը։ Ինչ՞ է սա նշանակում, փաստացի, Փաշինյանը տողատակով մատնանշում է, որ ռուսական կողմը առաջ քաշելով իր այս դիրքորոշումը սխալվել է, ի վիճակի չի եղել կանխելու նոր էսկալացիան և այժմ առնվազն պետք է ընդունի իր այդ սխալը՝ հստակ գնահատականներ հնչեցնելով ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ և ձևավորի Երևանի կողմից նշված անվտանգության և կայունության մեխանիզմները:

Գերիների հարցին անդրադարձը նույնպես բավական լավ քողարկված ակնարկ էր ռուսական կողմին, որ վերջինս բավարար ջանքեր չի գործադրում իր ստանձնած հանձնառությունները իրականացնելու գործում: Ահա թե ինչ է ասել Փաշինյանը՝ «Չնայած նրան, որ մենք տասնյակ անգամ քննարկել ենք այս հարցը  Ձեզ հետ եւ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հարցը դեռեւս լուծված չէ»:

Փաստացի Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը, այն է՝ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կնքման ռուսական սցենարով, եթե Մոսկվան իր հերթին ունի քաղաքական կամք և վճռականություն կատարելի իր կողմից հանձնառած պարտավորվածությունները: Ասել է թե՝ գնդակը այլևս ռուսական կողմի դաշտում է...

На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян