Հրդեհ՝ Գյումրի քաղաքում
ОБЩЕСТВОՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նոյեմբերի 1-ին, ժամը 07:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում՝ հրաձգարանի տանիքից նկատվում է ծուխ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հանեսօղլյան փողոցի թիվ 6/2 հասցեում՝ «Գյումրու քաղաքային մանկապատանեկան հրաձգության մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մասնաշենքի հանդերձարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:38-ին, մարվել՝ 10։21-ին։ Հանդերձարանում (մոտ 16 քմ) այրվել են կուտակած վառելափայտ (մոտ 5 խմ) և 3 հատ միջսենյակային դուռ, ջերմահարվել՝ հարակից սենյակի (մոտ 10 քմ) հատակը, առաստաղն ու պատերի երեսպատումը։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



