Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. ՌԴ ԱԳՆ-ն՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում պատասխանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպմանն ուղղված ջանքերի մասին հարցին։ Նրա խոսքով՝ Մոսկվայում օգտագործվում է «երթուղի» տերմինը, գրում է news.ru-ն։
Գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է նաև Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ գագաթնաժողովը։ Զախարովան ասել է, որ առաջնորդները քննարկել են այդ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը։
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը։ Սոչիում կայացած գագաթնաժողովում քննարկվել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։ Այդ գործունեությունը կիրականացվի երեք պետությունների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ գործող աշխատանքային խմբի շրջանակում։