Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ի պատասխան՝ Քննչական կոմիտեի հերքման պահանջի. պարզաբանումներ

АНАЛИТИКА

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com կայքում հրապարակվել էր «Քննիչների զանգվածային արտահոսք ՔԿ-ից. նրանք չե՞ն ցանկանում աշխատել Արգիշտի Քյարամյանի հետ» վերտառությամբ հոդված, որում անրադարձ էինք կատարել ՔԿ նախագահի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակումից հետո տեղի ունեցող պրոցեսներին և դրանց վերաբերյալ մեր կարծիքն ու գնահատականները հնչեցրել:

Հոդվածին արձագանքել են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մի շարք պարզաբանումներ, իսկ հոդվածում առկա մի շարք կետեր էլ պահանջելով հերքել: Քանի որ երբևէ խտրական վերաբերմունք չենք ունեցել և ոչ մի պետական կառույցի հանդեպ, ներկայացնենք, թե՛ ՔԿ-ի կողմից առաջ քաշված հիմնավորումները, թե՛ դրանց վերաբերյալ մեր մեկնաբանությունները:

Եվ այսպես, ըստ ՔԿ-ի՝ «ՀՀ քննչական կոմիտեում հաստիքների առավելագույն քանակը 1277 է, որից ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) հաստիքները 925 է և մեր կողմից հրապարակված ժամանակահատվածում աշխատանքից ազատված ինքնավար պաշտոն զբաղեցնող 136 անձանց թիվը չի կազմում  քննիչների ընդհանուր թվի 20 տոկոսը, ինչն անմիջապես հուշում է, որ հրապարակված …Քննչական կոմիտեի աշխատակիցների թիվը 1000-ից անցնում է, ըստ էության Քյարամյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր համակարգից հեռացել է աշխատակիցների 20 տոկոսը, ինչը ուժային կառույցի համար ահռելի մեծ թիվ է կազմում» հատվածը պարունակում է ակնհայտ  ապատեղեկատվություն է»:

Սակայն, կցանկանայինք այստեղ մի փոքր պարզություն մտցնել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս պահին ՔԿ-ում առկա է քննիչի 100-ից ավել թափուր հաստիք, ինչը, թերևս, նույնպես խոսուն ցուցանիշ է: Հավելենք, որ կառույցից հեռացած քննիչների թվի մեջ, այն է՝ 136 հոգի, ՔԿ-ն չի ներառել հոկտեմբեր ամսին հեռացածներին, իսկ այդ թիվը նույնպես փոքր չէ. միայն հոկտեմբերին ՔԿ-ն լքել է 15 քննիչ: Եթե մեր ունեցած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա կխնդրեինք ՔԿ-ի մեր գործընկերներին պաշտոնապես հրապարակել այս պահի դրությամբ ՔԿ-ում առկա քննիչի թափուր հաստիքների թիվը:

Հաջորդը, ՔԿ-ն պնդում է, որ  «իրականությանը չի համապատասխանում և առնվազն անհասկանալի է նաև «Ակնհայտ է, որ ազատված աշխատակիցները համակարգի հնաբնակներն էին, մասնագիտական առավել բարձր որակներով օժտված կադրերը, որոնց հեռանալը քննչական կոմիտեի համար բավական թանկ կարող է արժենալ» դիտարկումը, քանի որ գրությամբ ներկայացված տվյալները թվային էին, իսկ «հնաբնակ» բնորոշումը տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել անձանց աշխատանքային ստաժը»:

Մենք ավելի քան վստահ ենք, որ ՔԿ-ում գերակշռում են մասնագիտական բարձր որակներով օժտված քննիչները: Միևնույն ժամանակ, հարց է առաջանում՝ իսկ ՔԿ-ն կարո՞ղ է հիմնավորել, որ հեռացած կադրերը հնաբնակներից չէին և մասնագիտական բարձր որակների տեր անձինք չէին: Թերևս, ոչ: Քանի որ այս հարցն էլ նույնպես գտնվում է սուբյեկտիվ ընկալման հարթության մեջ: Մեր տեսանկյունից՝ անգամ, եթե 136 ազատված քննիչից  40-50-ը հնաբնակներից էին, ապա այո՛ , նրանք օժտված էին մասնագիտական բարձր որակներով և, այո՛ , նրանց հեռանալը քննչական կոմիտեի համար բավական թանկ է արժենալու, ինչպես և ցանկացած այլ պետական կառույցի համար, որը լքում են պրոֆեսիոնալ կադրերը:

Հաջորդը, ըստ ՔԿ-ի՝  «իրականության հետ որևէ աղերս չունեն նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանի` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում կադրային արտահոսքին վերաբերող ձևակերպումները»:

Նշենք, որ այդ «ձևակերպումները», որոնք առկա էին մեր հոդվածում, ուղեկցվում էին համապատասխան հղումներով, որոնցից պարզ է դառնում, որ նմանատիպ տեղեկություններ շրջանառվել են մամուլում դեռևս Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում: Այո, ինքը՝ Քյարամյանը, հրապարակավ հերքել է այդ տեղեկությունները, սակայն դա ավելի քան տրամաբանական է և այդպես էլ պաշտոնյան պետք է վարվեր: Այժմ բերենք այն բոլոր հղումները, որոնցում բարձրաձայնվում է այն նույնը, ինչ նշված էր մեր հոդվածում: Նշված տեղեկությանը անդրադարձել էր Հրապարակը, ևս մեկ հոդված Հրապարակից, որը իր կայքում արտատպել էր Yerevan.today-ը, այդ նույն տեղեկությունը տարածել էր Zham.am-ը, ևս մեկ հոդված այս անգամ արդեն հրապարակված է 168.am-ում: Այսինքն՝ մենք վկայակոչել ենք այն ձևակերպումները, որոնք հայկական լրատվական դաշտում շրջանառվել են դեռ մեկ տարի առաջ, հետևաբար այդ ձևակերպումների հեղինակային իրավունքը մեզ չի պատկանում, առավել ևս այդ ձևակերպումները չեն ներկայացվել իբրև դոգմատիկ ճշմարտություն:

Հաջորդը՝ ՔԿ-ն նշում է, որ «անճշտությունների շարքում  իր տեղն ունի նաև կառավարական առանձնատների հիմնանորոգմանը վերաբերող քրեական գործի մասին դրվագը, որի մասով նախ անհրաժեշտ ենք համարում պատշաճ տեղեկացնել, որ տվյալ քրեական վարույթը կարճվել է օրինական հիմքով, կարճման որոշումը հաստատվել է ՀՀ դատախազության կողմից և բացառապես օրինական հիմքով կարճման այդ որոշումը կայացվել է Արգիշտի Քյարամյանի` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելուց դեռևս ամիսներ առաջ ու որևէ կերպ չի կապվում նրա պաշտոնավարման ժամանակահատվածի հետ»:

Վերը նշված տեղեկության մասով մեր նյութում նույնպես առկա են եղել պատշաճ հղումներ, դիցուք՝ Yerevan.today-ի նյութը՝ «Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը» վերտառությամբ, որտեղ մասնավորապես նշվում է հետևյալ տողը՝  Արգիշտի Քյարամյանն է  ի սկզբանե եղել Փաշինյանի առանձնատան նորոգման կոռուպցիոն սկանդալի բացահայտողը՝ որպես ՊՎԾ ղեկավար և այսօր հենց ինքն էլ, իր ձեռամբ, երկու տարի անց փաստացի «ջրել է» ՔԿ-ում քննվող քրգործը՝ արդեն Քննչական կոմիտեի նախագահի կարգավիճակում: Լրատվամիջոցին նույն քննչական կոմիտեն որևէ այլ տեղեկություն չէր տրամադրել՝ պահանջելով բավարարվել այն տեղեկատվությամբ, որ գործը կարճվել է: Նույն նյութը տեղադրվել է նաև 24.news.am կայքում: Alternativ.am կայքը նույնպես հղում է արել Yerevan.today-ին՝ տեղադրելով իր մոտ այդ հոդվածը:

Արգիշտի Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալ է նշանակվել 2020թ. դեկտեմբերի 24-ին, իսկ նախագահ՝ 2021 թվականի հուլիսի 12-ին: Այսինքն՝ անգամ, եթե մի կողմ դնենք «ջրել է իր ձեռամբ» էմոցիոնալ ձևակերպումը, որը առկա է հայկական մեդիա դաշտում, անհերքելի են երկու կարևոր փաստ: Առաջինը՝ սույն սկանդալը բացահայտվել է ՊՎԾ-ում, երբ երբ վերջինիս ղեկավարը հանդիսանում էր Արգիշտի Քյարամյանը, երկրորդը՝ վարույթը կարճվել է այն ժամանակ, երբ Քյարամյանը արդեն իսկ ՔԿ համակարգում էր՝ նախագահի տեղակալի բավական բարձր պաշտոնում: Այնուամենայնիվ, փաստենք, որ սույն տեղեկությունը, որը դիտարկվել է իբրև անճշտություն, նույնպես երկար ժամանակ դեգերում է հայկական լրատվական դաշտում և չի հանդիսանում մեր երևակայության արգասիքը: 

Եվ վերջինը՝ «ՔԿ-ն հարկ է համարել ընդգծել, որ մտացածին և իրականության հետ աղերս չունեցող ձևակերպումների շղթան ամփոփվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի` համակարգին չտիրապետելու շարադրանքի տեսքով»: 

Այստեղ նույնպես կարող ենք երկար վիճել, քանի որ այս կամ այն պաշտոնյայի կողմից իր ղեկավարած համակարգին տիրապետելու կամ չտիրապետելու վերաբերյալ գնահատականները սուբյեկտիվ են և հիմնվում են գնահատողի ձեռքի տակ եղած ինֆորմացիայի, նրա փաստերի համադրման ունակությունների և, ընդհանրապես, աշխարհայացքի վրա: ՀՀ ցանկացած քաղաքացի ունի իրավունք հնչեցնելու իր գնահատականը այս կամ այն պաշտոնյայի աշխատանքի արդյունավետության մասին, դա իր իրավունքն է, պաշտոնյայի իրավունքն է՝ պնդել հակառակը, սակայն ցանկալի կլինի, որ առնվազն պաշտոնյաները իրենց աշխատանքի արդյունավետությունը ապացուցեն ոչ թե գեղեցիկ և պաթոսախառն տեքստերով, այլ գործով:

Ի հավելումն վերը նշվածի՝ փաստենք, որ մեր լրատվամիջոցը մշտապես բաց է առողջ քննարկումների համար և երբևէ չի խորշել և չի խորշելու ներկայացնել մեր հոդվածների վերաբերյալ հակառակ կողմի կարծիքը՝ իհարկե ընթերցողին ներկայացնելով նաև մեր մեկնաբանությունը: Վստահ ենք, որ խոսքի ազատությունը, որի մասին այդքան շատ է այսօր խոսվում Նոր Հայաստանում, ենթադրում է հենց այդպիսի քաղաքականության որդեգրում:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира