Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թեհրանը մտավախություն ունի, որ կարող է կտրվել տարածաշրջանային առանցքային դաշնակից Երևանից. Ադրբեջանի և Իրանի միջև հասունանում է հակամարտություն

МЕЖДУНАРОДНОЕ

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Կանադական Geopolitical Monitor միջազգային հետախուզական հրատարակությունը ծավալուն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում, մասնավորապես Ադրբեջանի և Իրանի միջև աճող լարվածությանն ու հասունացող հակամարտությանը:

«Մինչ ուկրաինական պատերազմը գերիշխում է համաշխարհային մամուլի վերնագրերում, մեկ այլ հակամարտություն է հասունանում Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանն ու Իրանը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո գնալով ավելի են թշնամացել», - գրում է աղբյուրը: 

Նշվում է, որ Իսրայելի և Թուրքիայի ռազմական աջակցությամբ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակից հետո Իրանը հասկացել է, որ իր անվտանգությունը հյուսիսային սահմանի երկայնքով վտանգված է, քանի որ պատերազմը վտանգում էր նրան կտրել տարածաշրջանային առանցքային դաշնակից Երևանից:

Աղբյուրը հիշեցնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտահոգություն է հայտնել սեպտեմբերի ընթացքում Հայաստանի հարավային սահմանների երկայնքով հաճախակի նոր ոտնձգությունների (նկատի ունի Ադրբեջանի ռազմական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ- Tert.am) կապակցությամբ։ Ադրբեջանի այս վերսկսված հարձակումը տագնապ է առաջացրել ոչ միայն Իրանի, այլ նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, գրում է Geopolitical Monitor-ը:

«Այս ոտնձգությունները մոտենում են Թեհրանի կարմիր գծերից մեկին Կովկասի սահմանների հնարավոր վերագծման հարցում, որի արդյունքը հաճախ է ակնարկվում նախագահներ Ալիևի և Էրդողանի հռետորաբանության մեջ՝ կապված պանթուրքական էքսպանսիայի հետ: (Սահմանների) վերագծումը նոր աշխարհաքաղաքական խնդիրներ կառաջացնի Իրանի համար. դրանց թվում է հազարավոր տարիներ շարունակ գործող Հայաստանով անցնող հնագույն առևտրային ճանապարհի խափանումը:

Ադրբեջանը չի թաքցնում Իրանի նկատմամբ իր թշնամությունը Հայաստանի հետ 2020 թվականի պատերազմից ի վեր՝ գնալով այնքան հեռու, որ ներկայացնում է «Մեծ Ադրբեջանի» քարտեզները, որտեղ պատկերված են Իրանի հյուսիսային նահանգների որոշ հատվածներ (Իրանում բնակվում է շուրջ 16 միլիոն ադրբեջանցի, որոնք կենտրոնացած են  երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի սահմանով):

Ե՛վ Բաքուն, և՛ Թեհրանը վերջին մեկ տարում դիվանագիտական հարցերում «ակն ընդ ական» ոճով քայլերի են դիմել, ինչն էլ ավելի է մեծացրել լարվածությունը: 2020 թվականի պատերազմից հետո Իրանը տարբեր զորավարժություններ է անցկացրել իր սահմանների երկայնքով՝ Ադրբեջանին զսպելու նպատակով։ Մյուս կողմից, Բաքուն ուժեղացրել է լարվածությունը Իրանի հետ՝ խթանելով Իրանում ադրբեջանցիների պոտենցիալ անջատողական շարժումը», - ասվում է հոդվածում:

Աղբյուրը գրում է, որ քանի որ Իրանում բողոքի ներկայիս շարժումը շարունակում է աճել՝ միավորելով  բնակիչներին ավտորիտար մոլլաների դեմ, Իսլամական Հանրապետությունը կարող է հուսահատ քայլի դիմել ուշադրությունը շեղելու համար, իսկ արտաքին հակամարտությունը երկիրն ընդհանուր թշնամու դեմ միավորելու ճանապարհներից մեկն է:

«Թեև նախագահ Իլհամ Ալիևը 2003-ին իշխանության գալուց ի վեր պահպանել է կոշտ ավտոկրատական կառավարում, նա այժմ վայելում է ժողովրդականության նոր ալիք՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի տարած հաղթանակի պատճառով: 1990-ականների Ղարաբաղյան պատերազմում պարտությունը մեծ ազգային նվաստացում էր և տարածաշրջանի հայերի հանդեպ դժգոհության հիմնական աղբյուր: Ալիևը երկար ժամանակ օգտագործում է երկու ազգերի միջև ընթացող հակամարտությունը՝ ավելի ամրապնդելու իր կոշտ իշխանությունը, ընդհուպ մինչև այն աստիճան, որ սպային, որը ՆԱՏՕ-ի հովանավորությամբ անցկացվող զորավարժությունների ժամանակ կացնահարել էր քնած հային, ազգային հերոսի կոչում է շնորհել, այն բանից հետո, երբ նա 2012-ին Ադրբեջանին է արտահանձնվել:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վերջերս մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և կենդանի ուժ է ուղարկել Ադրբեջանի հետ Իրանի սահմանի երկայնքով, ինչը մեծացնում է հնարավոր պատերազմի ռիսկը: Նավթով հարուստ Ադրբեջանի և Իրանի միջև ցանկացած բաց հակամարտություն կարող է պոտենցիալ աղետալի լինել համաշխարհային էներգետիկ շուկաների համար՝ չասած մարդասիրական ճգնաժամի հնարավորությունը, քանի որ յուրաքանչյուր երկրի սահմանամերձ շրջաններում ապրում են տասնյակ միլիոնավոր մարդիկ», - գրում է Geopolitical Monitor-ը:

Աղբյուրը նկատում է, որ Իրանն Իսլամական հեղափոխությունից հետո միջազգայնորեն մեկուսացված է: Մյուս կողմից, Ադրբեջանը, թեև շարունակում է ղեկավարվել ավտոկրատ տոհմական իշխանության կողմից, սակայն ամրապնդել է միջազգային հարաբերությունները, փոխադարձ պաշտպանական պայմանագիր ունի Թուրքիայի հետ, ռազմական պայմանագիր՝ Իսրայելի հետ, Պարսից ծոցի երկրների կողմից՝ աճող աջակցություն: Բացի այդ, ըստ աղբյուրի, ռուսական ներխուժումն Ուկրաինա ստիպել է ԵՄ-ին փնտրել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, ինչին Բաքուն արագորեն հավանություն տվել և գազի նոր համաձայնագիր կնքել: Սրա հետևանքով, ըստ աղբյուրի, դիվանագիտական ջանքերն ամրապնդել է Ադրբեջանի միջազգային դիրքն այնպես, որ եթե պատերազմ սկսվի Իրանի հետ Բաքուն կարող է հույս դնել որոշակի դիվանագիտական աջակցության վրա՝ հաշվի առնելով այլընտրանքային էներգիայի հիմնական մատակարարի կարգավիճակը:

«Այնուամենայնիվ, Իրանի բալիստիկ հրթիռների աճող կարողությունների և մարտական փորձարկված անօդաչու սարքերի շնորհիվ, Ադրբեջանի զինված ուժերը ներկայում չունեն Իրանի հնարավոր հարվածներից պաշտպանվելու հնարավորությունները: Եթե հակամարտություն սկսվի, Թուրքիայի հետ փոխադարձ պաշտպանական պայմանագիրը կարող է տարածաշրջանային պատերազմի և ևս մեկ մարդասիրական աղետի պատճառ դառնալ: Առաջիկայում կարելի է ակնկալել թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի կողմից դիվանագիտական «փոխհրաձգության» էսկալացիան, որը ձեռնտու է յուրաքանչյուր երկրում ավտորիտար ռեժիմներին: Այնուամենայնիվ, անվերահսկելի էսկալացիայի և, վատագույն դեպքում, տարածաշրջանային պատերազմի վտանգը մնում է՝ չնայած, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում և չի կարող իրեն թույլ տալ», - եզրափակել է Geopolitical Monitor-ը:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами