Ուկրաինայի ԱԳ նախարարը դժգոհել է, որ Ռուսաստանի հարվածների հետևանքով ԱԳՆ շենքում չկա ջեռուցում, լույս ու ջուր
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության շենքն միացված չէ կոմունալ ծառայություններին, ասել է ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իսպանական Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Մենք ձեզ հետ նստած ենք այստեղ՝ ԱԳՆ-ում, և այստեղ բավականին ցուրտ է... , քանի որ անջատված ենք ջեռուցման համակարգից, երեկ շենքում ջուր չունեինք, հոսանքազրկումներ եղան. շենքը մնացել է առանց էլեկտրականության, և սա կարևորագույն ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների հետևանքների միայն մեկ օրինակն է»,- ասել է նախարարը։
Հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով հրթիռային հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական հրամանատարության և հսկողության օբյեկտների, կապի և էներգետիկ համակարգերի ուղղությամբ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ սա պատասխան է Ղրիմի կամրջի վրա Կիևի կողմից կազմակերպված ահաբեկչությանը և Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա այլ հարձակումներին։ Ինչպես նոյեմբերի 1-ին հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում, երկրի էներգետիկ ենթակառուցվածքների 40 տոկոսը լրջորեն վնասվել է։