Պատերազմը խթանել է արևային էներգիայի արտադրությունը Եվրոպայում
ЭКОНОМИКАԵվրոպական «Ryzard Energy» կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ բառացիորեն մի քանի տարի անց արևային ֆոտոէլեկտրական էներգիայի կիրառմամբ էլեկտրաէներգիայի արտադրության արժեքը կնվազի այնքան, որ 10 անգամ ավելի պակաս կարժենա սպառողների համար։
Զեկույցում նշվում է, թե Եվրոպան մշտապես հույսը դնում է գազային էլեկտրակայնների վրա՝ սեփական էներգետիկ կարիքները բավարարելու համար։ Երբ Ռուսաստանը կրճատեց կամ դադարեցրեց գազի արտահանումը, եվրոպական շուկայում էներգիայի ինքնարժեքը աճել է, սակայն դա նաև խթան է հանդիսացել Եվրոպայի համար սեփական արևային էներգետիկային զարկ տալու համար։
Այս տարի գազի գները կարող են լուրջ վնաս հասցնել եվրոպացիներին, նրանք ստիպված են լինելու մի քանի անգամ ավելի գումար վճարել սեփական տները տաքացնելու և իրենց կարիքները բավարարելու համար։ Նշվում է, որ 2023 թվականին իրավիճակը կբարելավվի, քանի որ Ֆրանսիայում կրկին կսկսեն աշխատել ատոմային էլեկտրակայանները, իսկ եկող տարեվերջին վերականգնվող էներգիայի աղբյուրները կապահովեն Եվրոպայի էներգետիկ կարիքների գրեթե կեսը։
Արդեն մինչև 2030 թվականը արևային վահանկների արտադրությունն այնպիսի ծավալների կհասնի, որ եվրոպացիների համար էլեկտրաէներգիան ներկայիս գնից 10 անգամ ավելի պակաս կլինի։
Թերևս, նույնիսկ պատերազմներն ու աշխարհաքաղաքականությունը եվրոպացիներին ստիպել են ավելի մտածել արևային էներգիայի արդյունավետության և ապագայի մասին, ինչը վկայում է, որ արևմտյան զարգացած տերությունները իրենց ամբողջ ռեսուրսները ներդնելու են ոչ թե այլ երկրներից գազ գնելու և դրանից քաղաքական կախվածության մեջ մտնելու վրա, այլ փորձելու են սեփական էներգետիկ աղբյուրները ստեղծել։
Էներգետիկ անվտանգությունը երկրների համար ամենառանցքային խնդիրներից մեկն է դարձել աշխարհում։ Հայաստանը նույնպես ունի էներգետիկ անվտանգության խնդիր, որը սակայն առայժմ լուծելու հեռանկար չի երևում։
Մեր երկրում, որտեղ արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», դեռևս նույնիսկ երազանքի մակարդակում է հնչում՝ արևի միջոցով էներգետիկ կարիքներն ամբողջությամբ բավարարելու հեռանկարը։