Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ռուս խաղաղապահների մուտքը դանակ էր Փաշինյանի և նրա թիմի մեջքին, որովհետև նրանք 20 տարի ասում են, որ Ղարաբաղը բեռ է և պետք է դեն նետել». «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

politnavigator.net-ն «Ինչի՞ համար է պետք Փաշինյանի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին ներկայացնում են որպես հավերժական թշնամի, որը Թուրքիայի և Ադրբեջանի հետ իբր նախապատրաստում է երկրի մասնատումը։ Այդ մասին Մոսկվայում կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՄԳԻՄՕ-ի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը։ «Ես այնքան էլ չեմ հասկանում Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները։ Կարդալով հայկական համացանցը՝ ես անընդհատ հանդիպում եմ, այսպես կոչված, քաղաքագետների և փորձագետների հայտարարությունների, որոնք ասում են, որ իրենք Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներ են, և անընդհատ քարոզում են այն միտքը, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում 2020 թվականից ի վեր, արդյունք է ռուս- թուրք-ադրբեջանական դավադրության Հայաստանը մասնատելու նպատակով:

Ուզում եմ հասկանալ՝ սա իշխանությունների պաշտոնական դիրքորոշու՞մն է։ Եթե այո, ապա ի՞նչ է անում Հայաստանը այն տարբեր կառույցներում, որոնց նրա անդամակցությունը նման դիրքորոշմամբ տեղին չէ։ Հայկական քաղաքականության ուղեծրում պարադիգմային փոփոխություն է: Համարվում էր, որ 200 տարի լավ էր, քանի դեռ մենք Ռուսաստանի հետ էինք, իսկ հիմա ասում են, որ 200 տարի ամեն ինչ վատ էր, և վերջապես Եվրոպան ու Ամերիկան կգան ու ամեն ինչ կփոխեն։ Պետք է ապավինել միայն նրանց, միայն նրանք կարող են երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Հաշվարկվա՞ծ են նման փոփոխությունների հետևանքները»,- ասել է Միհրանյանը։ Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը փաստաթուղթ է պատրաստել, ըստ որի, Երևանը Լեռնային Ղարաբաղը փոխանցում է Ադրբեջանին։ «Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահների մուտքը դանակ էր Փաշինյանի և նրա թիմի մեջքին, որովհետև նրանք 20 տարի ասում են, որ Ղարաբաղը բեռ է և պետք է դեն նետել։ Եվ ամեն ինչ լավ ստացվեց, բայց հանկարծ ռուս խաղաղապահները կասեցրին այդ գործընթացը։

Հայաստանի իշխանությունն արդյո՞ք ասել է հասարակությանը, որ Ղարաբաղը հանձնում է, դա մեր հողը չէ։ Հայաստանի վարչապետն ինքն էր ասում, որ չի կարող դադարեցնել ռազմական գործողությունները։ Պետք էր ավելի շատ մարդ սպանել, խորացնել հայ հասարակության վախը, որպեսզի նա այդ վախի գերության մեջ կարողանար ընդունել իշխանությունների ցանկացած հրեշավոր գործողություն։ Եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղից, Ռուսաստանը չի կարող միայնակ բարձրացնել այդ հարցը։ Չնայած, կարծում եմ, որ եթե Ղարաբաղն ու Ռուսաստանը համաձայնության գան, ապա միգուցե առանց Հայաստանի դա հնարավո՞ր է։ Ղարաբաղի ինչի՞ն է պետք այդպիսի Հայաստանը»,- նշել է Միհրանյանը։ Նրա վերջին խոսքերին հանդիսատեսները ծափերով են արձագանքել։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը հաստատել է, որ Հայաստանում իսկապես նման տրամադրություններ կան։ «Նրանք ասում են, որ Ռուսաստանը միավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ընդդեմ Հայաստանի, որ Արցախը կցորդ է և խանգարում է մեզ ապրել։

Իշխանությունն է հրահրում նման բաներ։ Սա այսօրվա Հայաստանի քաղաքականությունն է։ Մյուս կողմից՝ Ռուսաստանն էլ է անընդհատ հրահրում այդ կրակը՝ խոսքերով, գործերով կամ անգործությամբ: Երբեմն թվում է, թե Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանում նման տրամադրություն ստեղծվի»,ասել է Մանուկյանը։ Նրան միացել է տնտեսագետ Աշոտ Թավադյանը։ «Դա այդպես է ընկալվում։ Ռուսաստանն ասում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան գործընկերներ են, իսկ Հայաստանն, իհարկե, դաշնակից է։ Բայց նրանք առաջին կարգի գործընկերներ են, իսկ մենք երրորդ կարգի դաշնակից ենք, և մեր նկատմամբ վերաբերմունքը տեղին է։ Նման դիրքորոշումը ոչ մի լավ բանի չի բերում»,- ասել է Թավադյանը։ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն էլ կարծիք է հայտնել, որ երկարաժամկետ հակամարտության միակ լուծումը կարող է լինել միայն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը։

«Ես եկել եմ այն եզրակացության, որ առանց նվաստացման, բռնաճնշումների, աղետի և, հնարավոր է, նոր ցեղասպանության, անհնար է ստիպել Լեռնային Ղարաբաղի հայերին ապրել Ադրբեջանի կազմում առանց անկախության երաշխիքների։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Ենթադրվում էր, որ դա կխոչընդոտի կարգավորման գործընթացը։ Դա սխալ էր։ Որպեսզի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը պատրվակ չդառնար նոր բախումների համար, նրա կողմից բարի կամքի ժեստ էր պահանջվում՝ Ադրբեջանին փոխանցել հանրապետության պարագծի երկայնքով այն շրջանները, որոնք 1994 թվականին անցել էին հայկական կողմին», - ասել է Զատուլինը: Ըստ նրա, 2020 թվականի հակամարտության մեղավորը Ադրբեջանն է, բայց պատասխանատուն նաև Փաշինյանի իշխանությունն է, քանի որ Ղարաբաղը բեռ համարեց և թույլ տվեց նվաստացնել իր բանակը։ Զատուլինը միաժամանակ ընդունել է նաև Ռուսաստանի սխալները։ «Ո՞ւմ համար է զանգը հնչում, եթե ձեր դաշնակիցը պարտվում է պատերազմում: Այդ պատերազմը չպետք է թույլ տրվեր: Ասել, թե մեզ համար անակնկալ էին այդ ռազմական գործողությունները, ավելի վատ է, քան մտածել, թե մենք առաջին փուլում որոշել ենք մի կողմ քաշվել:

Ի վերջո, ամերիկացիները նախապես զգուշացրել էին իրենց քաղաքացիներին, որ նրանք պետք է հեռանան այդ տարածքներից»,- հիշեցրել է Զատուլինը։ Նա Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի շփումները բացատրում է նրանով, որ Պուտինը ստիպված է մանևրել, որպեսզի այդ երկրները չմիանան արևմտյան ճամբարին։ Եվ, այնուամենայնիվ, նրա կարծիքով, Ռուսաստանը պետք է 2020 թվականին հայտարարեր Ադրբեջանի ագրեսիայի մասին և չհետաձգեր Ղարաբաղյան խնդրի լուծումը, ինչը հանգեցրել է նրան, որ Երևանը այլ միջնորդներ է փնտրում։ Պատգամավորը չի բացառել, որ «Վաշինգտոնի հռչակագիրը» ստորագրելուց հետո Փաշինյանը կխնդրի Ռուսաստանին հեռացնել իր խաղաղապահներին։ «Արևմուտքն ամեն գնով ձգտում է Ռուսաստանին հեռացնել բանակցային գործընթացից։ Հայաստանի համար դա վատ կավարտվի»,- եզրափակել է Զատուլինը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»