Սառնամանիքին տնից դուրս գալու 6 պատճառ. (լուսանկարներ)
ЛАЙФShabat.am-ը գրում է.
Ցուրտ եղանակին մարդիկ չեն ցանկանում դուրս գալ տներից: Սակայն քաղաքային իշխանությունները ջանացել են, որպեսզի ձմռանը նույնպես մարդիկ կարողանան զվարճանալ: Այդ նպատակով կառուցվել է սահադաշտ, իսկ քաղաքից դուրս կարելի է վայելել դահուկային հաճույքները:
Թվարկենք այն 6 պատճառները ,հանուն որոնց պետք է դուրս գալ ձմռան ցուրտ օրերին:

Ձմեռային հեծանիվներ. Այս հեծանիվների հետևի անիվի փոխարեն թրթրուկ է տեղադրված, իսկ առաջին անվի փոխարեն՝դահուկ: Այսպիսի հեծանիվ վարելն հաճելի է և ապահով:

Սնոուքայթինգ. Կանգնելով դահուկների վրա ու բռնվելով քայթից ՝ կարելի է սահել ձների վրայով ՝ օգտագործելով քամու ուժը:

Փեյնթբոլ. Ակտիվ և էքստրեմալ զվարճանքների սիրահարների համար կա ձմեռային փեյնթբոլ: Մասնակիցները սպիտակ հագուստներով վազում են ձնակույտերի վրայով, իսկ գունավոր գնդիկները թողնում են ձյան վրա:

Ձիով զբոսանքներ. Ձմեռը հիանալի ժամանակ է ձիով զբոսանքների համար:

Սառցե նավակ. Այս սպորտաձևը դեռ այնքան էլ ժողովրդականություն չի վայելում: Բուերը նավակ է , որը կարողանում է սահել սառույցների վրայով՝օգտագործելով ածելիներ:

Տոնավաճառներ. Հին ու բարի ավանդույթները վերադառնում են: Կազմակերպվում են ամանորյա տոնավաճառներ, որտեղ վաճառվում են ամենատարբեր ամանորյա իրեր:



