Հացը թանկացել է․ բարձրացել է նաև կարագի, կաթի, ձվի, շաքարավազի, շոկոլադի, մեղրի գինը
ЭКОНОМИКАՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.5%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3% գնաճ:
Հանրապետության դիտարկվող 8 քաղաքներում 2022թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.5%-ով, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5%-ով:
Այս մասին Iravaban․net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ բրնձի գինն աճել է 10.0%-ով, ալյուրինը՝ 13.3%-ով, ձավարեղենինը՝ 21.0%-ով, մակարոնեղենինը՝ 30.3%-ով, հնդկացորենինը՝ 23.2%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.4%, 0.7%, 1.1%, 0.3% և 1.6% գնանկում:
2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հացի գինն աճել է 18.8%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3%-ով:
Կարագի, շոկոլադի, մեղրի և հրուշակեղենի գները 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են՝ համապատասխանաբար 3.3%, 9.1%, 9.3% և 11.1%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.2%, 1.2%, 0.6%, 2.5%-ով:
2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում թարմ կաթի գինն աճել է 13.5%-ով, պանրինը` 22.1%-ով, տավարի մսինը՝ 23.5%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.9%, 1.1% և 0.9%-ով:
Միաժամանակ, 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի, գառան մսերի և թռչնամսի՝ 1.3%, 5.2% և 3.5% գնաճ, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.9%, 1.3% և 1.3% գնանկում:
Ձվի գինը 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 20.5%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 2.9% գնաճ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.9%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ:
2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 0.2%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.3%-ով:
Ցիտրուսային մրգերի գները 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ նվազել են 2.9%-ով, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 14.6%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.6%, իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.5% գնաճ:
2022թ. հոկտեմբերին 2021թ. հոկտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 13.9% գնաճ,
իսկ 2022թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.6% գնանկում: