Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ռուսաստանը չպետք է կորցնի իր դիրքերը Հարավային Կովկասում». ի՞նչ ազդակներ է ստանում հայ հասարակությունը. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

lgz.ru-ն «Ղարաբաղի շուրջ. Ռուսաստանը չպետք է կորցնի իր դիրքերը Հարավային Կովկասում» վերնագրով հոդվածում գրում է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Պուտինը հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Հարևան երկրների միջև հակամարտությունը շարունակվում է տասնամյակներ շարունակ, ժամանակն է, ինչպես Պուտինն է ասում, այդ ամենին վերջ տալ։ Կարևոր է այն, որ Ռուսաստանը դեռևս մնում է գլխավոր միջնորդ։ Բայց ամեն ինչ հեշտ չէ։ Բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը Պուտինն ասել է, որ չի կարելի «բարձրաձայնել» այն զգայուն հարցերը, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն եկել Սոչիում։ «Սակայն անհրաժեշտ է,- նշել է նախագահը,- պարզապես հանգիստ և փակ դռների հետևում համաձայնության հասնել: Դրանք շատ նուրբ հարցեր են, զգայուն երկու կողմերի համար, և ես ինձ իրավասու չեմ համարում դրանք դուրս հանել առանց գործընկերների համաձայնության»։

Դիրքորոշումը պարզ է, ինչպես և պարզ է այն, որ լուրջ խնդիրներ են մնացել։ Պուտինն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, սահմանների սահմանազատման համար Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրել «դեռևս Խորհրդային բանակի գլխավոր շտաբի» քարտեզները։ «Դրանք ամենաճշգրիտ քարտեզներն են», - ասել է նա: Այդ ժեստը ոչ միայն շոշափում է բանակցություններում տիրող վիճակը, այլ նաև իրականում կարևոր այլ բան է ցույց տալիս: Հակամարտության վերելքների և վայրէջքների, երրորդ կողմերի (ԱՄՆ, Թուրքիա)՝ այն իրենց օգտին շրջելու փորձերի, շփման գծում բախումների, «ով է ավելի ուժեղ» թեմայով վեճերի հետևում պատմության հարցը մոռացվել է: Բայց արժե հիշել: Գրեթե հարյուր տարի առաջ՝ 1923 թվականին, Լեռնային Ղարաբաղի՝ մեծամասամբ հայկական մասից կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի մարզը։ 1936 թվականին ԽՍՀՄ նոր Սահմանադրության ընդունումից հետո այն վերանվանվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ (ԼՂԻՄ)։

Նրանից դուրս մնացին Լեռնային Ղարաբաղի՝ հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված հատվածները, ինչպես նաև մեծամասամբ հայ բնակչությամբ Շահումյանի շրջանի հյուսիսային մասը: 1992-1994 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ տարածաշրջանը դե ֆակտո անցել էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ, չնայած միաժամանակ միջազգային հանրության կողմից ճանաչվում էր որպես Ադրբեջանի մաս։ Պատմական ժառանգությունը շատ դժվար է, ուստի շատ խնդիրների լուծում գտնել հնարավոր չէ։ Այդ իսկ պատճառով (և այստեղ չի կարելի չհամաձայնել Պուտինի հետ) սահմանների գծանշումն ամենակարևոր խնդիրն է։ Նախագահի դիտարկմամբ, դրա համար կան որոշ նախադրյալներ։ Ակնհայտ է նաև, որ անհրաժեշտ է հակամարտությունը մարել իրերի իրական վիճակի ըմբռնմամբ՝ հաշվի առնելով մարդկանց տրամադրությունները։ Այդ մասին խոսել են տեսաֆորմատով անցկացված կլոր սեղանի մասնակիցները, որը նվիրված էր ռուս-հայկական հարաբերությունների պատմությանն ու ներկա օրվան։

Զրույցը տեղի էր ունեցել Սոչիի հանդիպումից ուղիղ մեկ շաբաթ առաջ, որին մասնակցել են մեր երկու երկրների հանրության ականավոր ներկայացուցիչներ։ Ականավոր ուրոլոգ, Մոսկվայի պետական համալսարանի կլինիկայի տնօրեն, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Արմայս Կամալովը նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ առանց Ռուսաստանի Հայաստան չի լինի։ Դա կոպիտ է հնչել, բայց նրան աջակցել է երևանցի քաղաքագետ Արամ Սաֆարյանը, որը նշել է, թե Հայաստանում ռուս-հայկական հարաբերությունների դրական զարգացման կողմնակիցների թիվը գնալով նվազում է։ Հիմա նրանք մեծամասնություն են, բայց նրանց թիվը գնալով նվազում է, իսկ ԽՍՀՄ չտեսած սերունդն այլ կերպ է ապրում ու մտածում, առաջնորդվում է այլ արժեքներով։ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ավելի է սրել այդ միտքը՝ նշելով, որ Ռուսաստանի բարձրագույն իշխանությունները շփվում են հիմնականում Հայաստանի պաշտոնյաների հետ, գրեթե չկա շփում քաղաքացիական հասարակության հետ, ինչը նպատակաուղղված կերպով արվում է Արևմուտքի կողմից։ Եվ դա է «գունավոր» հեղափոխությունների հիմքը։

Պատգամավորը, կարծես թե Սոչիում հանդիպումը կանխատեսելով, նշել է, որ սահմանների սահմանազատման գործընթացը հնարավոր է միայն խորհրդային քարտեզների հիման վրա։ Զրույցում նշվել է նաև, որ Հայաստանի առաջատար հեռուստաալիքներով քաղաքական հաղորդումներում հիմնականում նրանք են, որոնց չի կարելի անվանել Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման կողմնակիցներ։ Արդյունքում պարզ է, թե ինչ ազդակներ է ստանում հայ հասարակությունը: Եվ Ռուսաստանը պետք է հաշվի առնի այդ ուղեկցող պահերը, վերացնի «բացթողումները» և ձգտի բարձրացնել իր հեղինակությունը տարածաշրջանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»