Անբարենպաստ եղանակը բարձրացնում է աշխատունակությունը
ЛАЙФShabat.am-ը գրում է .
Ամերիկացի հետազոտողներն ապացուցել են, որ եղանակը կարող է ազդել մարդու աշխատունակության վրա, տեղեկացնում է Informing-ը:
Գիտնականներն ուսումնասիրություններ են անցկացրել ճապոնական մի քանի ֆինանսական ընկերություններում: Ընտրությունը պատահական չի եղել. հենց Ճապոնիայում են առավել մանրամասն ուշադրություն դարձնում աշխատանքի արդյունավետության վրա:
Ուսումնասիրությունները պարզել են, որ վատ եղանակին մարդիկ ավելի քիչ սխալներ են թույլ տալիս, ինչպես նաև կարողանում են ավելի մեծ ծավալի աշխատանք կատարել: Իսկ ահա երբ դրսում տաք, արևային եղանակ է, մարդկանց աշխատունակությունը նվազում է:
Հետազոտության հեղինակներն այդ երևույթին շատ պարզ բացատրություն են տալիս. դրսում արև տեսնելով՝ մարդիկ սկսում են մտածել, թե որտեղ կարող են անցկացնել իրենց արձակուրդը և շեղվում են աշխատանքային գործընթացից:



