Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախապայմաններ չունի. ՌԴ ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախապայմաններ չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Մեր կողմից նախապայմաններ չկան, բացի գլխավոր պայմանից, որ Ուկրաինան բարի կամք ցուցաբերի»,-ասել է նա։
Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը միշտ կողմ է եղել նման բանակցություններին։
«Ուկրաինան օրենք է ընդունել, որն արգելում է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Դա նրանց ընտրությունն է: Մենք միշտ հայտարարել ենք բանակցություններ վարելու մեր պատրաստակամության մասին»,-հավելել է նա։
Նա նաեւ հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ պաշտպանական գոտու վերաբերյալ բանակցությունների շարունակման մասին։ Փոխարտգործնախարարի տվյալներով ՝ ՌԴ իրավասու մարմիններն ուսումնասիրում են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության առաջարկները։
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի թեմայով բանակցություններ չեն վարում։