Իսկոն ևս դժգոհ է Բենիտեսից. ֆուտբոլիստը «Ռեալը» լքելու ցանկություն է հայտնել
СПОРТԻսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն արքայական ակումբի ղեկավարությանը հայտնել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու՝ իր ցանկության մասին: Այդ մասին հայտնում է Sport.es-ը:
Հաղորդվում է, որ կիսապաշտպանը խիստ դժգոհ է Ռաֆայել Բենիտեսի ենթակայությամբ թիմում իր վիճակից: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ զրույցում Իսկոն ասել է, որ կցանկանար լքել ակումբը:
«Մանչեսթեր Սիթին» Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողի համար կարող է առաջարկել գրեթե 40 միլիոն եվրո: Անգլիացիները պատրաստ ն առաջարկել այնքան գումար, որպեսզի Իսկոյին չզիջեն ՊՍԺ-ին, որը ևս հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով:
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 13 խաղ, խփել մեկ գոլ և կատարել գոլային 3 փոխանցում:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



