Իրաքում ահաբեկչության հետեւանքով տասնհինգ զինվորական է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕԹիքրիտ քաղաքում իրաքյան ռազմաբազայի վրա հարձակման հետեւանքով առնվազն 15 զինվորական է զոհվել, եւս 22-ը վնասվածքներ է ստացել: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Reuters գործակալությանը:
Աղբյուրի տվյալների համաձայն, հինգ մահապարտ-ահաբեկիչ է հարձակվել բազայի վրա, որն ավելի վաղ օգտագործվում էր Իրաքի ՌՕՈՒ-ի ակադեմիայի կողմից: Երկու գրոհային դարպասների մոտ մեքենա է պայթեցրել, եւս երեքը պայթուցիկ սարքեր են գործի դրել նրա տարածքի այն հատվածում, որտեղ ուժայինների նախապատրաստություն է իրականացվում, նշել է գործակալությունը: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը: Ահաբեկիչները հայտնել են, որ իրենց թիրախը «թշնամական բանակի մարզիչներն էին»:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



