Խամենեին քաղաքական մեծ սխալ է անվանել Նիմր ան-Նիմրի մահապատիժը
МЕЖДУНАРОДНОЕNews.am-ը գրում է .
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քաղաքական մեծ սխալ է անվանել Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատիժը:
Իսլամական Հանրապետության առաջատար աստվածաբանների խորհրդակցությանը ելույթ ունենալով` Խամենեին հայտնել է, որ անարդարացիորեն հեղված արյունը կհանգեցնի նրան, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը կպատժվի իր արածի համար: Այաթոլլա Խամենեին քննադատության է ենթարկել նրանց, ովքեր «աջակցում են Էր-Ռիյադին` պնդելով, թե իրենք ազատության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարող մարտիկներ են, սակայն լռություն են պահպանում անմեղ արյան վերաբերյալ, որը սաուդյան վարչակարգը հեղում է Եմենի նման երկրներում»: Իրանի հոգեւոր առաջնորդն ընդգծել է, որ իսլամական աշխարհը եւ մնացած երկրները պիտի պատասխանատվություն հանդես բերեն եւ դատապարտեն այդ հանցագործությունները` սաուդյանների գործողություններին իրենց վերաբերմունքը հայտնելով:



