Թուրքիայի վարչապետն ասել է, որ ո՛ չ ինքն է խփել ռուսաստանյան օդանավը, ո՛ չ էլ նման հրաման տվել
МЕЖДУНАРОДНОЕTert.am-ը գրում է .
Թուրքիայի վարչապետ Ահմաթ Դավութօղլուն հայտարարել է, որ ռուսաստանյան ռազմական օդանավը խփելու հրաման չի տվել, հայտնում է Russia Today-ը:
Աղբյուրն արձանագրում է, որ ժամանակի հետ փոփոխություններ են կրում Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները նրա մասին, թե ինչպես է խփվել ռուսաստանյան օդանավը:
Նա, մասնավորապես, ասել է, որ ինքը չի խփել ո՛ չ այդ օդանավը, ո՛ չ էլ «ռուսաստանյան օդանավը խփելու կոնկրետ գրավման է տվել»: Այժմ նա ասում է, որ օդային տարածքի խախտման հարցերով որոշումներ կայացնելու լիազորություն է տվել գլխավոր շտաբի պետին: Վերջինս էլ նույն լիազորությունը փոխանցել է Թուրքիայի ռազմա-օդային ուժերի հրամանատարությանը:
Դավութօղլուի նոր հայտարարությունը, ըստ էության, հակասում է ավելի վաղ արված հայտարարությանը, որի համաձայն էլ բոլոր հրամանները Թուրքիայի զինուժին նա է տալիս:



