Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Սոչին ֆիքսեց ստատուս քվոն. այս իրավիճակում միայն ռուս խաղաղապահները կարող են երաշխավորել խաղաղությունը․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

news.ru-ն «Սոչին ֆիքսեց ստատուս քվոն. ո՞րն է Պուտինի, Ալիևի ու Փաշինյանի հանդիպման նշանակությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը սենսացիաներ չբերեց, ինչպես նաև որևէ շոշափելի բեկում չեղավ խաղաղության պայմանագրի մշակման գործընթացում։ Բայց հանդիպման նշանակությունը պաշտոնական համաձայնագրերը կամ ստորագրված փաստաթղթերը չէին։ Վերջին երկու տարվա ընթացքում Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Արևմուտքում միտում է նկատվում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից Ռուսաստանին հեռացնելու հարցում։

Ավելի ճիշտ, փորձեր են սկսվել հնարավորինս նսեմացնել և նվազագույնի հասցնել նրա դերը խաղաղության գործընթացում, շրջանցել այն, նրա վրայով անցնելով՝ բանակցել Երևանի ու Բաքվի հետ։ Փետրվարի 24-ից հետո այդ տրամադրությունները միայն սրվեցին։ Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը երկար ժամանակ խրված է Ուկրաինայում և որ ուժ չունի միաժամանակ ակտիվ քաղաքականություն վարել Անդրկովկասում, և՛ Միացյալ Նահանգները, և՛ Եվրամիությունը նոր փորձեր են անում Ռուսաստանին հետ մղելու համար։ Ապոթեոզը սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցն էր Երևան։ Բացի այդ, չպետք է մոռանալ այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ակտիվ օրակարգը տարածաշրջանում և որոնք պատրաստ են զբաղեցնել Ռուսաստանի տեղը նրա դուրս գալու կամ թույլ դիրքերի դեպքում։

Ուստի Սոչիի հանդիպման իմաստը ամենևին էլ Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրումը չէր։ Խնդիրն այն էր, որ նախևառաջ Արևմուտքին պետք էր ցույց տալ, որ Մոսկվային հնարավոր չէ դուրս թողնել Ղարաբաղյան հակամարտությունից, և որ նրա ձեռքում են բոլոր խաղաքարտերը։ Եվ առաջին հերթին՝ ռուս խաղաղապահները։ Ոչ մի այլ երկիր պատրաստ չէ իր զորքերը ուղարկել այդ պայթյունավտանգ տարածաշրջան։ Իսկ առանց խաղաղապահ ուժերի ազդեցության որևէ բանի մասին խոսք չի կարող լինել։ Պատահական չէ, որ Ղարաբաղում վերջին ցույցերի ու հանրահավաքների ժամանակ հայերը երաշխիքներ են պահանջում տարածաշրջանում ռուս խաղաղապահների շարունակական ներկայության համար։ Բացի այդ, թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ միջնորդության նման փորձ, ամենաբարձր մակարդակով նման կայացած անձնական կապեր ունի միայն Ռուսաստանը։ Պետք չէ մոռանալ, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագիրը Ռուսաստանին բացառիկ հնարավորություն է տալիս ազդելու իրավիճակի վրա։ Դա ոչ միայն խաղաղապահներն են Ղարաբաղում, այլ նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև կապուղիների հսկողությունը ՌԴ սահմանային ծառայության կողմից։ Ռուսաստանի իրական երկարաժամկետ նպատակն այսօր այն է, որ երկու կողմերը համաձայնեն երկարաձգել իր խաղաղապահների մանդատը 2025 թվականից հետո:

Ինչպես գիտենք, պայմանագրով նախատեսվում է ռուսական կոնտինգենտի մնալը հինգ տարի ժամկետով, որից հետո անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։ Երևանն ինքնաբերաբար կողմ է արտահայտվելու, քանի որ այլ տարբերակ չունի չճանաչված հանրապետությունում հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար։ Ինչ վերաբերում է Բաքվին, փաստացի, Ալիևին մասամբ է ձեռնտու Ռուսաստանի խաղաղապահների առկայությունը, քանի որ դա թույլ է տալիս անտեսել այն փաստը, որ Ղարաբաղում դեռևս չի ծածանվում Ադրբեջանի դրոշը։ Ռուսաստանի ձեռքում է նաև, ինչպես իր խոսքում ակնարկել է Վլադիմիր Պուտինը, սահմանազատման ճակատագիրը, քանի որ միայն նա ունի խորհրդային գլխավոր շտաբի առավել մանրամասն քարտեզները, որոնք կարող են հիմք ծառայել այդ գործընթացի համար։ Սահմանների ճանաչմամբ երկրորդ պլան է մղվում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը ցավոտ է երկու կողմերի համար։

Ինչպես ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագա սերունդներին»։ Իսկապես, Բաքուն այս փուլում գոհ է, որ ինքնավարության հարցը չի բարձրացվում, իսկ Երևանը կարող է իր հաջողություններին վերագրել այն փաստը, որ ինքնավարությունը դեռ ոչ ոք չի չեղարկել։ Եվ այս իրավիճակում միայն ռուս խաղաղապահները կարող են երաշխավորել խաղաղությունը։ Նշենք, որ Եվրոպան Բաքվի աչքում մասամբ կորցրել է միջնորդի իր նշանակությունը Էմանուել Մակրոնի վերջին ելույթից հետո, որը բացահայտ ոչ բարյացակամ էր Ադրբեջանի նկատմամբ։ Իլհամ Ալիևն ասել է. «Ֆրանսիայի նախագահը վիրավորական և սադրիչ հայտարարություններ է արել... Նա ասել է, որ Ադրբեջանը սարսափելի պատերազմ է վարում, դրանով իսկ, փաստերը մանիպուլացնելով, փորձել է մոլորեցնել ֆրանսիական և համաշխարհային հանրությանը... Մեր կողմից նման հայտարարությունները կտրականապես դատապարտվում են, մերժվում, և մենք հնարավորություն չենք տեսնում, որ Ֆրանսիան որևէ դերակատարում ունենա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում…»:

Եվ հակառակը՝ Վլադիմիր Պուտինը շեշտել է զգուշավորության և հավասարակշռության անհրաժեշտությունը արտահայտություններում. «Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնց շուրջ անհնար եղավ պայմանավորվել, ապա արդյո՞ք պետք է դրանց մասին բարձրաձայնել: Կարելի է, բայց դա անհրաժեշտ չէ: Որովհետև եթե դրանք դեռ չեն համաձայնեցվել, ապա, իմ կարծիքով, պետք չէ մամուլի ու հանրության ուշադրությունը հրավիրել դրանց վրա։ Եվ պետք է պարզապես հանգիստ համաձայնություն փնտրել փակ դռների հետևում: Դրանք շատ նուրբ հարցեր են, զգայուն երկու կողմերի համար: Եվ ես ինձ իրավասու չեմ համարում դրանք բարձրաձայնել առանց գործընկերների համաձայնության»։ Այսպիսով, այս պահին կարելի է ասել, որ Սոչիի հանդիպումը հաստատեց Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանում անփոխարինելի խաղացողի դիրքը, Պուտինը իրեն դրսևորեց որպես զգուշավոր դիվանագետմիջնորդ։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, հերթը դրան էլ կհասնի, բայց ոչ շուտով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»