Ереван, 26.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Թուրքական հետք Պեմզաշենի սպանությունո՞ւմ

ОБЩЕСТВО

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հրապարակը գրում է․

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմազշեն բնակավայրում այսօր սարսափելի հանցագործության ականատես դարձան Շիրակի մարզի իրավապահներն ու գյուղի բնակիչները: 31-ամյա կնոջը և իր երկու՝  8  և 12-ամյա երեխաներին սպանել էին իրենց բնակարանում:

Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ինֆորմացիան փակ է, միայն տեղեկացված է, որ սպանությունն առանձնակի դաժանությամբ է կատարված:

«Իմ ունեցած տեղեկություններով մորն ու զավակներին խոշտանգել են, ոտքերը կապել են տուկի թելերով: Ենթադրվում է, որ սկզբում երեխաների երակներն են կտրել, դանակով հարվածներ են ստացել բոլորը, իսկ հետո մորթել են զոհերին: Բոլորին դանակներով են սպանել, ենթադրվում է, որ միայն դանակով է կատարվել սպանությունը՝ հրազեն չի կիրառվել»,-ասաց Պողոսյանը:
Իրավապաշտպանը, որ դեպքի մասին լսելուց հետո անմիջապես Պեմզաշեն էր գնացել, նշում է, որ գիշերը գյուղացիներից ոչ ոք ոչ մի ձայն չի լսել, ոչ մի ակսկածելի շարժ էլ չեն նկատել, այլապես հանցագործության մասին ավելի վաղ կիմանային:

Համագյուղացիներին սկզբում անհանգստացրել է այն հանգամանքը, որ երեխաները դպրոց չեն գնացել, իսկ նրանց մայրիկը՝ աշխատանքի, սկսել են զանգահարել իրենց հարևանուհուն, սակայն երբ բազմաթիվ զնագերից հետո այդպես էլ ոչ ոք չի պատասխանել հեռախոսին՝ փրկարար ծառայություն են կանչել… փրկրարաների դուռը բացելուց հետո միայն հայտանաբերել են մոր ու իր զավակների դիակները:
Մեր հարցին, արդյոք գյուղում տեղադրված տեսախցիկների տեսագրություններում ոստիկանությունն ինչ-որ բան հայտնաբերել է, Կարապետ Պողոսյանը նշեց, որ այդ մասով ոչինչ հայտնի չէ՝ միգուցե հիմա էլ շարունակում են զննությունը:

Զարմանալին այն է, որ մինչ այս պահը հանցագործության որևէ հետք չի հայտնաբերվել:

«Ոստիկանությունը հետքեր չի գտնում, այսինքն ամենայն հավանականությամբ հանցագործության գործիքները հանցագործը կամ հանցագործները իրենց հետ են տարել: Տարբեր վարկածներ կան առաջ քաշված, բայց այս պահին չկա որևէ վարկած, որը մոտ կլինի իրականությանը՝ ըստ ոստիկանության:Ու լավ կլիներ, որ ոստիկանությունը որոշակիորեն կիսվեր հասարակության հետ իր ունեցած վարկածներով, կարևոր էր, որ որոշակի ինֆորմացիա լիներ:

Նմանատիպ, բայց ոչ այսքան դաժան դեպք եղավ տարիներ առաջ Գյումրիում Ավետիսյաններիի ընտանիքի սպանությունը, որտեղ  հրազենով էին սպանել, ոչ թե մորթել էին մարդկանց: Այն ժամանակվա իշխանությունը շատ ավելի բարոյական էր ու շատ ավելի անկեղծ էր հասարակության հետ, քան ներկա իշխանությունները»,-ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով մյուս վարկածներին, իրավապաշտպանը նշեց, որ Գյումրիում շրջանառվում է, որ եղել է որոշակի թշնամական դիվերսիոն խմբի ներթափանցում:

«Երեկ՝ երեկոյան ժամը չորսից վեցը ընկած հատվածում Գյումրիում աննախադեպ ոստիկանական ստուգումներ էին անցկացնում, ամբողջ Գյումրին խցանման մեջ էր, մեքենաները կանգնեցնում էին, ստուգում էին, իհարկե չեմ պնդի, որ դրա հետ էր կապված, բայց զուգադիպությունները չափազանց շատ են»,-շեշտեղ վերջինս:

Կարապետ Պողոսյանը նշեց նաև, որ հանցագործության վայրն էլ այնքան պատահական չէ, մասնավորապես թուրքական կապիտալը շատ հետաքրքրված է Արթիկի Պեմզաշենի ու Տուֆաշենի տուֆերի հանքերով և արդեն իսկ բազմաթիվ հանքերում թուրքերը ներդրումներ են կատարել:

«Ես ենթադրում եմ, որ հանցագործության վայրը կարող է ընտրված լինել  բնակչությանը վախեցնելու ու հայաթափելու համար՝ հետագայում ազատ հանքագործունեություն իրականացնելու համար: Այսօր այդ տարածքը իրենց համար բիզնեսի տեսանկյունից հետաքրքրություն են ներկայացնում: Այնտեղ գրեթե բոլոր հանքերում թուրքերն ունեն իրենց մասնաբաժինները ու դա բոլորին է հայտնի»,- նշեց Կարապետ Պողոսյանը:

Ընդդիմադիր իրավապաշտպանի մյուս վարկածն էլ այն է, որ այս հանցագործությամբ թուրք-ադրբեջանական տանդեմը որոշել է նշել իրենց այսպես կորված «հաղթանակը»:
 «Անցած տարի նոյեմբերի իննին ընդառաջ Շուշիում Ալիևի թիկնազորի անդամը ատրճանակով սպանեց հայ երիտասարդին ու ես չեմ բացառում ու չեմ զարմանա, որ միաժամանակ երեկվա գործողությունները հենց թուրքական կամ ադրբեջանական ծիսակատարության արդյունք էր իրենց «հաղթանակին» նվիրված: Երեկ մենք բազմաթիվ անգամներ ականաատես եղանք իրենց լկտի պահվածքին, հրավառություններին, իրանական սահմանի ուղղությամբ կրակոցներին և Շուշիում Ալիևի լպիրշ հոխորտանքներին՝ ուղղված Հայաստանի և Հայաստանի այս պահի ղեկավարի ուղղությամբ: Այս հանցագործություները ես  համարում եմ նաև Ալիևի հոխորտանքների շարունակություն»,- նկատեց վերջինս:

Նա հավելեց, որ փորձել է նաև ընդհանուր խրոնիկան ճշտել վերջին տասնամյակների սպանությունների: Դաժան դեպքեր շատ են եղել՝ Վանաձորում, Գյումրիում, տարբեր վայրերում, երբ մի ամբողջ ընտանիքի միանգամից սպանել են, բայց ոչ մի դեպքում նման դաժանությամբ սպանությունը չի կատարվել: Պողոսյանը նկատում է , որ այս սպանության դաժանությունը նույնիսկ ամենադաժան հայ հանցագործին հատուկ չէ՝ հրազեն է գործածվել ընտանեկան սպանությունների ժամանակ:

«Ավելին ասեմ, այս դաժանությունների մասին իմանալով, թե ինչ դաժանությամբ են սպանել այս ընտանիքի անդամներին՝ աչքիս առաջ եկավ պատանեկության տարիներին Եղեռնի մասին կարդացածս»,-եզրափակեց Կարապետ Պողոսյանը:

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру