Հատկապես թանկացել է սննդամթերքը
ЭКОНОМИКАՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ուկրաինայում սննդամթերքի գները, ներառյալ ձուն, բանջարեղենն ու մրգերը, կտրուկ թանկացել են, ընդհանուր սղաճի ցուցանիշը հասցնելով 26,6 տոկոսի, ինչը գերազանցում է վեցամյա սղաճի ցուցանիշին։ Ընդ որում, ապագայի կանխատեսումները շարունակում են մնալ չափազանց մռայլ։ Այն ձեռնարկությունները, որոնք տուժել են ընթացող պատերազմի հետեւանքով, ապագայում կարող են ունենալ լուրջ խնդիրներ, եւ նույնիսկ փակվել։ Տեղական արտադրողները գնաճը բացատրել են նրանով, որ պատերազմը զգալի վնաս է հասցրել ուկրաինական գյուղոլորտին, ագրոարդյունաբերական համալիրին, ֆերմերային տնտեսություններին։
Եթե ավերված արտադրական ձեռնարկություններն ու ֆերմերային տնտեսությունները չվերականգնվեն, ապա կոնկրետ ձվի արտադրության մասով՝ հարվածի տակ կարող են հայտնվել Ուկրաինայում եղած հավերի ընդհանուր գլխաքանակը։ Մասնագետները առանձնացնում են հատկապես այն, որ ներկայումս ուկրաինական գյուղոլորտը կարիք ունի հավերի գլխաքանակի թարմացման։ Սղաճի ավելացմանը նպաստում են, ըստ տնտեսագետների, բացի պատերազմից, նաեւ այլ գործոններ, որոնք այս կամ այն կերպ կապված են պատերազմի հետ։ Դրանք են՝ լոգիստիկ դժվարությունները, անկայուն էներգամատակարարումը, տարբեր հումքային ապրանքների դեֆիցիտը եւ այլն։ Այս ամենը նաեւ հանգեցնում է ՀՆԱ-ի կրճատման։
Հոկտեմբերին Ուկրաինայում ազգային ՀՆԱ-ի անկումը կազմել է 39 տոկոս եւ եթե արտաքին ֆինանսական օգնությունը չլինի, Կիեւը իր առաջ ծառացած դժվարությունները պարզապես չի հաղթահարի, նշում են մասնագետները։