Ереван, 15.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Հանդարտաբարո, զուսպ, հավասարակշիռ ու պատկառազդու. ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Սկիզբը` «Փաստ», թիվ 111, 3 նոյեմբերի, 2022 թ.

Շուրջ երկու տասնամյակ լինելով Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն՝ Էդ. Ջրբաշյանը հանդես բերեց գիտության կազմակերպչի բացառիկ տաղանդ: Նրա ղեկավարությամբ ինստիտուտում ստեղծվել են բազմաթիվ բարձրարժեք կոլեկտիվ մենագրություններ, հրատարակվել են հայ դասականների բազմաթիվ հատորներ:

Ջրբաշյանը հայտնի անուն էր նաև միջազգային ասպարեզում. զեկուցումներով հանդես է եկել Մ. Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտում (Մոսկվա), Ռուս գրականության ինստիտուտում՝ Պուշկինյան տանը (Սանկտ Պետերբուրգ), Համեմատական գրականագիտության միջազգային ասոցիացիայի 9-րդ կոնգրեսում (Ավստրիա 1979), Միջազգային հայագիտական ընկերության 3-րդ գիտաժողովում (Շվեյցարիա, 1988)։Նրա ջանքերով հրավիրվել է հայ միջնադարյան գրականությանը նվիրված միջազգային գիտաժողով (Երևան, 1986)։ Ջրբաշյանը բարեկամական հարաբերություններ ուներ աշխարհահռչակ գիտնականներ Յու. Լոտմանի և Մ. Գասպարովի հետ, իսկ «Ռուս և հայ միջնադարյան գրականություններ» բացառիկ ժողովածուն հրատարակվեց Էդ. Ջրբաշյանի և Դ. Լիխաչովի համատեղ խմբագրությամբ:

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ, ՈՎՔԵՐ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱԶԳՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Միջազգային համբավ ունեցող գիտնականը, պետական մրցանակի կրկնակի դափնեկիրը նաև մարդկային բարձր արժանիքների, գիտական և բարոյական կայուն սկզբունքների տեր մարդ էր` մշտապես հարգված և սիրված իր գործընկերների կողմից, իսկ գիտնականների բազում սերունդների համար` օրինակ գիտական անաչառության, սկզբունքայնության և ազնվության։

Պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը հիշում է. «Նշեմ նաև մի դեպք 1990-ականների սկզբի տարիներից։ Երբ Հայաստանում ձևավորվեց Բարձրագույն որակավորման հանձնաժողով, և բոլոր գրիչ բռնողները նետվեցին գիտական կոչում ստանալու, հարստացած գիտությունների երկու թեկնածուներ փորձեցին դառնալ բանասիրական գիտությունների դոկտորներ գրականագիտության գծով։ Ջրբաշյանը, ծանոթանալով աշխատանքներին, առաջարկել էր երկուսին էլ մերժել։ Ու նրա խոսքն օրենք էր։ Սրանցից յուրաքանչյուրը գիտնականին առաջարկել էր 5000 դոլար՝ չխոչընդոտելու համար։ 5000 դոլարով կարելի էր այդ ժամանակ գնել երեք սենյականոց բնակարան Երևանի կենտրոնում: Թեկնածուները դոկտոր դարձան միայն…

Ջրբաշյանի մահից հետո։ Մեր ժամանակի գետը հոսում է՝ ինչքան առաջ ենք գնում, այնքան արագ։ Գուցե այսօրվա թոհուբոհում նման մարդիկ վերջին մոհիկաններ թվան, սակայն գետի ջուրը պահողներն այդ ժայռաբեկորներն են հունի մեջ, որոնք ձևավորում են մեր ազգն ու հայրենիքը, և քանի կա մեր հայրենիքը, նրանք միշտ կլինեն մեր դեմքն ու հպարտությունը»։

ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՍԵՐԸ

Թե ինչպես են ծնվել Ջրբաշյանի նշանավոր մենագրությունները 90-ական թվականներին, տեսել եմ իմ աչքերով: Անլույս, անհույս տարիներ էին. հավաքվում էինք մոմի լույսի շուրջ. ինքն աշխատում էր: Կիսախավար սենյակում Արցախից եկած լուրերն էինք քննարկում. ինքն աշխատում էր: Ինչ-որ հնար էի գտել, Կոնդի մեր տան պատերի մեջ «թափառող հոսանք» էի հայտնաբերում, լամպը վառվում էր. ինքն աշխատում էր: Ես գիտեի` ով է իր կյանքի հրեշտակը, մեծ գիտնականի սերը: Ամեն մեկս մի բանով զբաղվում էինք. Ջրբաշյանի կինը` տիկին Լիգիան, զբաղվում էր միայն իր ամուսնու հոգսերով: Այդպիսի սեր, հոգատարություն ու գուրգուրանք այլևս ոչ մի տեղ չտեսա:

Պատմելու բան է, պիտի հիշվի` տիկին Լիգիան ինքն էլ վանեցի էր` Թերլեմեզյան նշանավոր տոհմից: Գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանին բոլորը գիտեն, նույն տոհմից է նաև խիզախ վրիժառու Տաճատ Թերլեմեզյանը` դավաճան կոճա Դավոյին պատուհասողը: Պահում եմ Ջրբաշյանի՝ տիկին Լիգիային ընծայած բոլոր գրքերը` դրանցից մեկում մակագրված է... «Լիգիա Տերյանին», քանի որ գրականության խենթ սիրահար էր և Տերյանի պաշտամունք ուներ: Բարի, ժպտուն աչքերով տիկին Լիգիայի անունը գալիս է Սենկևիչի «Յո երթասից». այս պատմավեպը երիտասարդ քրիստոնեուհի Լիգիայի և հռոմեացի պատրիկ Մարկոս Վինիկիոսի սիրո պատմությունն է` պատմական դեպքեր, որոնք տեղի են ունեցել Ներոն կայսեր ժամանակաշրջանում` մ. թ. 64 թվականին։ Այս գրքի համար է Հենրիկ Սենկևիչը 1905 թվականին արժանացել Նոբելյան մրցանակի։ Տիկին Լիգիան նույնքան մեծ հարգանք էր վայելում, որքան իր ակադեմիկոս ամուսինը:

«Նաիրի« հրատարակչությունում էր, որ լսեցի. «Լիգիան էլ ակադեմիկոս է կանանց մեջ»: Անկրկնելի էր իր բարությամբ, սրտաբացությամբ, հոգատարությամբ: Համալսարանի բանասիրականի նույն կուրսում են սովորել` Էդվարդը և Լիգիան: Երիտասարդ աղջիկ` ամուսնության առաջարկն ընդունել է միանգամից, զվարթ ու բարձրաձայն «այո» է ասել, որովհետև պատերազմից հաշմանդամ վերադարձած տղայի մեջ ինքը նկատել է նվիրվածություն, հավատարմություն և տաղանդ: Իսկ գրականությունը և գիտությունը սիրել են միասին, միասին անցկացրած ուսանողական տարիներն էլ դարձրին միասին ապրելիք կյանք: Տան հին թղթերի, հսկայական արխիվի մեջ հայտնաբերում եմ այդ սիրո վկայություններ` իր ապագա ամուսնուն գրքեր է նվիրել, Լերմոնտովի դիմանկարն ու կիսանդրին: Ռոմանտիկ սերունդ էր. գուցե այդ սիրո շնորհիվ էլ Լերմոնտովը դարձավ ապագա մեծ գրականագետի ամենասիրելի գրողներից մեկը: Տան ամբողջ հոգսը գեղեցկուհի Լիգիան առավ իր նուրբ ուսերին` ամուսնուն ազատելով կենցաղային բոլոր հոգսերից:

Ինքն էլ կերտեց իր ամուսնու գիտական կերպարն ու ապագան. նման կին ունեցողը պարտավոր էր ակադեմիկոս դառնալ: ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԱՐԴԸ Ամեն ամառ գնում էինք Վանաձորի մեր տուն` հանգստանալու: Հիշում եմ պայծառ այդ օրերը. տան պատերն անգամ շողում էին Ջրբաշյանի ներկայությունից, հետո գալիս էին մեր բարեկամներն ու հարևանները` մեծ գիտնականին տեսնելու, և տունն ավելի էր լուսավորվում: Իր պատվին բացած սեղանը չէինք հավաքում. մեր տանն ամբողջ օրը տոն էր: Իսկ ինքը երբ հոգնում էր այցելուներից կամ գի տ ա կան աշ խ ա տան ք ի ց , խնդրում էր աթոռ դնել մեր գյուղական ճամփեզրին. գյուղացների հետ սիրում էր զրուցել:

Քաղաքում ծնված, քաղաքային կուլտուրան իր էության մեջ կրող գիտնականը մեր աչքի առաջ կերպարանափոխվում էր, դառնում ժողովրդի մարդ: Գյուղացիների հետ շփվում էր մեծ հաճույքով, հարցեր էր տալիս գյուղի կյանքից`այդպես էլ մթնում էր օրը մեծ գիտնականի բարի հայացքի ներքո: Հիմա անհավատալի է թվում, որ մեր երկրում եղել են նման խաղաղ օրեր...

ՋՐԲԱՇՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Վանաձորում առաջինն արթնանում էր տիկին Լիգիան. նախքան ամուսնու արթնանալը նախաճաշը պատրաստ պիտի լիներ: Այդ բարի հրեշտակը հանդուրժում էր նաև, որ իրենց սենյակում ամենուր գրքեր պիտի լինեն` գրասեղանին, մահճակալի վրա, աթոռներին, անգամ հատակին. Ջրբաշյանը սիրում էր նաև պառկած ընթերցել: Թեպետ մի ճամպրուկ գիրք էր բերում իր հետ, բայց Երևան-Վանաձոր ճանապարհին Ջրբաշյանը պահանջում էր կանգնել բոլոր գրախանութների մոտ. այն տարիներին դրանք դեռ կային Ապարանում, Սպիտակում, Վանաձորում: Ես իրենից սովորեցի գիրք ընտրել, նաև նշումներ անել գրքերում` հատուկ նշաններով: Հիմա գրքերում արված մակագրությունները հիշեցնում են այդ պայծառ տարիները, ամիսներն ու օրերը, որ միասին ենք անցկացրել գրքերի հրաշք աշխարհում:

Գրքի սիրահար էր, անվերջ որոնող, գիրք փնտրող` թեպետ ողջ աշխարհից իրեն գրքեր էին առաքվում` ժամանակի մեծանուն գիտականների` Յու. Լոտմանի, Մ. Գասպարովի, ակադեմիկոս Դ. Լիխաչովի, հայրենի և սփյուռքահայ մեր մեծերի` Գեղամ Սարյանի, Նվարդ Թումանյանի, Ստեփան Զորյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Պարույր Սևակի, Հակոբ Կարապենցի, Հրաչյա Հովհաննիսյանի, Հրանտ Թամրազյանի, Մկրտիչ Մկրյանի, Արամ Ինճիկյանի, Անահիտ Չարենցի մակագրություններով: Այդպես ձևավորվեց վիթխարի մի գրադարան, որ զբաղեցնում է իր տան երկու հարկերը: Հիմա հազվադեպ է լինում, որ գրադարան այցելելու կարիք ունենամ. բոլոր նշանավոր գրքերը կանոնավոր շարված են իր գրադարանում:

ՋՐԲԱՇՅԱՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Գիտնականի իր նախասիրությունները հայտնի են` գրականության տեսություն, հայ և արտասահմանյան դասական գրականություն, գրական կապեր և տաղաչափություն: Ջրբաշյանը, սակայն, անդրադարձել է նաև ժամանակակից գրականությանը, այն գրողներին, ովքեր իր օրոք դեռ դասականներ չէին` Հովհ. Շիրազ, Գեղամ Սարյան, Համո Սահյան, Վահագն Դավթյան, Հրաչյա Հովհաննիսյան, Մարո Մարգարյան... Շատ ուսանելի մի սկզբունք ուներ, որ այսօր հատկապես պետք է մեր երիտասարդ գրականագետներին` նորերին գնահատելու իր չափանիշը դասականների փորձն էր: Ջրբաշյանը կարևոր էր համարում այն, որ մեր դասական գրականությունն ունի ավանդույթներ, որ կարող են և պետք է օգտագործվեն նոր գրողների կողմից:

Եվ ինքն էլ ժամանակակիցներին գնահատում էր հենց այդ տեսանկյունից: Դեռևս առաջին իսկ գրքում` «Պոեմի ժանրը սովետահայ գրականության մեջ» (1955), գիտնականը հանգամանորեն անդրադառնում է Հովհ. Թումանյանի ավանդույթներին ժամանակակից գրողների ստեղծագործություններում: Գրականագետի քննական հայացքը նորագույն գրական երկերում նկատում է բազում մեղանչումներ գեղարվեստականության դեմ. կերպարները զուրկ են դաստիարակիչ նշանակությունից, նրանք գերազանցապես խոսում են, ճառում, չեն երևում գործողության մեջ: Անդրադառնալով հետպատերազմյան պոեմների լեզվին` Ջրբաշյանը քննադատում է վերամբարձ-պաթետիկ արտահայտությունների առատությունը, որ ոճը դարձնում է արհեստական` խորթ մարդկային անկեղծ հույզին և զգացմունքին:

Այդպիսի գականությունը հեռու է գեղարվեստական կատարելությունից` պնդում է գրականագետը: Նոր գրողները, ըստ Ջրբաշյանի, չկարողացան անհատի հոգեբանության տեսանկյունով մոտենալ իրենց թեմային, հաճախ ընկնում են տեխնիցիզմի մեջ, որը երկրորդ պլանի վրա է մղում գրականության հիմնական հերոսին` մարդուն: «Չուգուն» պոեմում, օրինակ, մանրամասնորեն նկարագրված են գործարանի ժխորը, «սուլոցն ու հևքը», ծխնելույզները, խողովակները, դոմնաները, վերջապես` հրաշեկ չուգունը: Դրա փոխարեն մարդիկ արժանացել են միայն ընդհանուր, չանհատականացված բնորոշումների»: Հիմա եկեք տեսնենք, թե ում է ուղղած այս քննադատությունը... «Գրական դիրքերում», «Գրական սերունդ» ամսագրերի պատասխանատու քարտուղար և խմբագիր, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ և, վերջապես, Հայաստանի գրողների միության նախագահ Նաիրի Զարյանին: Այսպիսին էր քննադատ Ջրբաշյանը` միշտ արդարամիտ և խստապահանջ` բոլորի հանդեպ:

ՋՐԲԱՇՅԱՆԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԸ

1996-ին Հայաստանի գրողների միության համագումարում ընտրվեցի միության առաջին քարտուղար և փոխնախագահ: Եվ սկիզբ առան հոգսաշատ, ծանր, բայց և ոգևորիչ տարիներ, գրական ծրագրեր, նոր ասպարեզ: Ջրբաշյանը դեմ էր Գրողների միություն իմ գնալուն, զգուշացնում էր` անտանելի միջավայր է, մի՛ գնա: Ինքն աշխատել էր, գիտեր: Բայց երբ գրական բարեկամներս էին այցելում ինձ, և՛ Ջրբաշյանը, և՛ տիկին Լիգիան ընդունում էին երիտասարդ գրողներին ընդգծված ջերմությամբ:

Որքան հասկացա` գրական նոր սերնդից անվանի գիտնականը հատկապես երկուսին էր առանձնացնում` Ալեքսանդր Ղումաշյանին և Սամվել Զուլոյանին` մեր Զուլոյին: Զրուցում էին մինչ կեսգիշեր. Ջրբաշյանը հետաքրքրված էր նորերի գրականությամբ: Ընդունում էր, իհարկե, ոչ բոլորին, բայց այդ երկու գրողների հետ կարող էր երկար զրուցել. միայն ես գիտեի, որ բանաստեղծ ընկերներիս ոգևորում էր նաև սեղանին դրված ոգելից խմիչքը: Դա իմ միջավայրն էր Հայաստանի գրողների միությունում, բայց ես ուրախ էի, որ մեծ գիտնականը նորերին էլ հասցրեց օրհնել...

ԻՄ ՄԻԱԿ ՎԵՃՆ ԻՄ ՈԻՍՈՒՑՉԻ ՀԵՏ

Ավելի քան երկու տասնամյակ իմ ուսուցիչն է եղել, 1982-ից` իմ կնոջ հայրը, բայց ես իրեն միշտ «ընկեր Ջրբաշյան» էի ասում: Իր հանդեպ պատկառանքը իմ երջանկությունն էր, իր կարծիքն ընդունում էի անվերապահորեն, հիացած ու զարմացած` հանրագիտարանային իր իմացության, անսպառ գիտելիքների հանդեպ: Ուղղում էր, երբ սխալվում էի. հիմա կարոտում եմ այդ օրերը... Լիներ, այնպես լիներ, որ նորից օրերը հետ գային, ես սխալվեի, ուսուցիչս կրկին ուղղեր ինձ, երանի...

Միայն մի անգամ եմ վիճել իր հետ. սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, ես էլ ոգևորված ամեն օր Թատերական հրապարակում էի, անգամ հասցրի կալանավորվել. սուր ելույթ էի ունեցել միտինգում, և այդ մասին անգամ թերթում գրեցին, տուգանք վճարեցի: Ջրբաշյանը ոգևորված չէր, անհանգիստ էր շատ, ասում էր` սրանք մեր երկիրը կործանման են տանում: Հիմա ամեն անգամ իր գերեզմանին այցի գնալիս ներողություն եմ խնդրում իմ Ուսուցչից այդ միակ տարաձայնության համար...

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»Человек с гражданством другой страны не может быть кандидатом в премьер-министры Армении - Пашинян о КарапетянеПашинян уволил главу Агентства по защите персональных данных МинюстаМакрон хочет лишать права участия в выборах за антисемитизмХудатян и Копыркин обсудили вопрос продления срока эксплуатации второго энергоблока Армянской АЭСTeam Holding объявляет о начале второго этапа размещения долларовых облигаций; Андеррайтер - Freedom Broker Armenia.Кремль подтвердил новый раунд трехсторонних переговоров на следующей неделе Глава миссии ЕС в Армении: С августа 2025 года у нас есть свободный доступ ко всем участкам границыОплату услуг Ucom теперь можно осуществлять через Fast Shift «Сказка о царе Салтане» братьев Андреасян превзошла в России предпродажи всех последних сказокПредставители армянской Диаспоры призывали власти РА и ААЦ урегулировать все разногласияПатрульные самолеты ВМС США провели разведку вблизи ИранаТрамп анонсировал визит в Китай в апрелеСоздают хаос, а затем думают, как его преодолеть: «Паст»Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»Ucom предлагает корпоративным клиентам комплексную услугу по построению внутренних сетей С какой политической силой будет участвовать на выборах «Страна для жизни»? «Паст»На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия имВодитель пострадавшего вследствие камнепада на проспекте Мясникяна автомобиля рассказал, как это былоВ Армении начнет работать монетизация YouTubeСуд в Германии приговорил к тюремному сроку гражданина США по делу о шпионаже в пользу КитаяЮнибанк стал членом А-уровня Армяно-британской торгово-промышленной палаты Зимние приключения продолжаются в Myler: Idram&IDBankСовет Европы согласился лишить дипломатического иммунитета бывшего генсека в связи с делом Эпштейна Сила одного драма — общественной организации Матeмик Учёные впервые исследовали банки Дарвина с помощью уникального лазерного метода без вскрытияРубен Варданян: Я представляю армянский народ здесь, на этом суде, не боюсь никакого наказания или решенияПервый трейлер «Дьявол носит Prada 2» — смех, интриги и стильВалерий Царукян продолжит карьеру в «Ахмате»В Москве состоится масштабное шоу скрипача-виртуоза Самвела АйрапетянаТрамп: Иран поступил бы глупо, если бы не заключил сделку с СШАНетаньяху обсудил в Вашингтоне с Уиткоффом и Кушнером переговоры США с ИраномК каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»Попытаются применить «западный» сценарий в «армянизированном» варианте: «Паст» В прошлом ЭСА на протяжении многих лет оказывала поддержку Церкви: «Паст»В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»