Ադրբեջանական նավթարդյունաբերական հարթակում հրդեհը դեռեւս մարված չէ
ОБЩЕСТВОԱդրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է վերացնել «Գյունեշլի» հանքավայրի թիվ 10 ստորջրյա հարթակի վթարի հետեւանքները:
Ինչպես հաղորդում է «Թրենդը», նախարարության Պետական հակահրդեհային ծառայության հրշեջ «Հողմապտույտ-5» եւ «Հողմապտույտ-8» նավերը ներկայումս պայքարում են կրակի դեմ, ինչպես նաեւ շարունակում են անհետ կորած նավթագործ բանվորների որոնումները:
Դեկտեմբերի չորսի երեկոյան ուժեղ փոթորիկի հետեւանքով վնասվել էր բարձր ճնշման ստորջրյա գազատարը, ինչը ադրբեջանական SOCAR պետական ընկերության «Գյունեշլի» հանքավայրի հարթակում հրդեհի պատճառ է դարձել: Լայնածավալ փրկարարական գործողության արդյունքում 33 մարդ է փրկվել: Այս պահին հայտնաբերված է ութ զոհվածի մարմին, 22 նավթագործ բանվոր անհետ կորած է համարվում:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



