Հովիկ Աբրահամյան. Էլեկտրաէներգիայի սակագինը կսուբսիդավորենք ոչ բյուջեի հաշվին
ЭКОНОМИКАՀայաստաի կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի նոր սակագինը ոչ բյուջեի հաշվին: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, թե որ աղբյուրների հաշվին է կատարվելու սուբսիդավորումը, նա պատասխանել է, որ այդ մասին ավելի ուշ կհայտարարվի:
Անդրադառնալով ՀԷՑ-ի ազգայնացման հնարավորությանը, վարչապետը նշել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվում: «Կսպասենք քննարկումներին եւ աուդիտին: Այն ժամանակ կունենանք այն, ինչ ունենք, եւ անպայման կարտահայտվենք»,-ամփոփել է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:
XX