Հարգանք չունեմ Տեն Հագի նկատմամբ, ինձ դավաճանված եմ զգում. Ռոնալդուն սկանդալային հարցազրույց է տվել
СПОРТՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հեյգի մասին իր կարծիքով՝ խոստովանելով, որ չի հարգում նրան։
«Ես ինձ դավաճանված եմ զգում «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ հետ վարվելու պատճառով։ Ինձ նյարդայնացնում է, որ ինձ դարձրին քավության նոխազ, որին մեղադրում են այն ամենի համար, ինչ սխալ է տեղի ունեցել ակումբում, և հիմա ինձ ակտիվորեն դուրս են մղում։ Որոշ մարդիկ ինձ այստեղ չեն ուզում տեսնել: Ոչ միայն այս տարի, այլև գալիք մրցաշրջանում:
Տեն Հա՞գը. Ես հարգանք չունեմ նրա նկատմամբ, քանի որ նա չի հարգում ինձ։ Եթե դուք ինձ չեք հարգում, ապա ես նույնը կպատասխանեմ»,- ասել է պորտուգալացին լրագրող Պիրս Մորգանի հետ հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Տեն Հեգը պաշտոնապես գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2022 թվականի հուլիսի 1-ին։
Նրա գլխավորությամբ թիմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 պաշտոնական հանդիպում, որոնցում տարել է 14 հաղթանակ, կրել հինգ պարտություն և երկու անգամ ավարտել ոչ-ոքի։ Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով և երկու խաղ պակասով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։