Մարոկոն հույսը դնում է Սաուդյան Արաբիայի եւ Իրանի խելամտության վրա
МЕЖДУНАРОДНОЕՄարոկոյի ԱԳՆ-ը հայտարարությամբ է հանդես եկել Սաուդյան Արաբիայում շիա հայտնի քարոզիչ շեյխ Նիմր ան-Նիմրի եւ Իրանի իշխանությունների արձագանքի հետ կապված:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, Մարոկոյի իշխանությունները հույս ունեն, որ սաուդյան եւ իրանական իշխանությունները թույլ չեն տա, որ հակամարտությունը տարածվի Մերձավոր Արեւելքի այլ երկրների վրա: Ռաբաթը ուշադրություն է հրավիրել այն մտահոգության վրա, որ «ներկայիս լարվածությունը մոտակա ժամերին եւ օրերին կարող է անկառավարելի ծավալներ ձեռք բերել»:
ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ռաբաթը «հույսը դնում է սաուդյան եւ իրանցի ղեկավարների խելամտության վրա, որպեսզի ստեղծված իրավիճակը չտարածվի արդեն իսկ բազմաթիվ մարտահրավերների դիմակայող տարածաշրջանի այլ երկրների վրա», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



