Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանում 2023 թվականից սկսած քաղաքացիները կհայտարարագրեն իրենց եկամուտները․ Ֆինանսների նախարար

ЭКОНОМИКА

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Հայաստանում 2023 թվականից մինչև 2025 թվականը կներդրվի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը թույլ կտա ձևավորել հարմարավետ միջավայր և գործիքակազմ`ֆիզիկական անձանց եկամուտների և դրանցից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հաշվառելու, ինչպես նաև եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունները ինքնուրույնաբար կատարելու համար:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 17-ի կառավարության նիստում  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից: «Հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ ունենալու է նույնականացված հաշիվ հայտարարագրերի համակարգում: Հայտարարատուն, հարկային մարմնի կողմից տրամադրված նույնականացման տվյալներով մուտք գործելով հարկային հաշվետվությունների էլեկտրոնային համակարգ, հնարավորություն ունի  այնտեղ իր համար նախալրացված հայտարարագիրը ստուգելու, անհրաժեշտության դեպքում կատարելու  փոփոխություններ և լրացումներ, ապա  հաստատելու հայտարարագրերի վերջնական տարբերակը»,-ասաց նախարարը:

Նախատեսվում է հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդնել նաև խթանող միջոցառումներ`սոցիալական կրեդիտների համակարգի միջոցով, որի շրջանակներում հայտարարագիր ներկայացնող անձինք հնարավորություն են ստանալու իրենց վճարած եկամտային հարկից հետ ստանալ հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների կատարած ու հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահությանը, կրթությանը և բնակարանային ապահովությանը վերաբերող ծախսերին համարժեք որոշակի գումարներ:

Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ սոցիալական  ծախսերի տեսակների առանձին ուղղություններ, ընտանիքի անդամների շրջանակը և փոխհատուցման առավելագույն չափերը նախնական շրջանում կսահմանվեն կառավարության որոշմամբ, ապա՝ բարեհաջող ընթացքի դեպքում, հետագայում  կամրագրվեն օրենքով: Նախարարը նշեց, որ սոցիալական համակարգի ներդրմամբ պարզեցվում է  նաև քաղաքացիների` արտերկրում ստացվող եկամուտների և դրանցից վճարված հարկերի փաստաթղթերի պահանջը:

«2023 թվականին   հայտարարատու պետք է համարվեն այն քաղաքացիները, որոնք հանրային ծառայությունների մասին օրենքի համաձայն զբաղեցնում են համայնքային կամ հանրային պաշտոններ, այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են բաժնետեր մի կազմակերպությունում, որի եկամուտները 2022 թվականի արդյունքներով գերազանցել են 1 միլիարդ դրամը: 2023 թվականից հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք 2022 թվականի ընթացքում ստացած կլինեն 20 միլիոն դրամ և ավելի վարկեր և փոխառություններ: 2024 թվականին հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ: 2025 թվականի համար հայտարարագրող են հանդիսանալու բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերի մեջ չեն»,-նշեց Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ  2025 թվականի արդյունքներով արդեն կարելի է համարել,  որ  համակարգում ներառված են բոլոր հայտարարատու քաղաքացիները:

Նախարարը նշեց նաև, որ  հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսվելու է պատասխանատվություն, որի չափի հարցը կքննարկվի Ազգային ժողովում:

«ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությունը կքննարկվի արագացված ընթացակարգով»,-հավելեց նա:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ համակարգի ներդրումը շատ կարևոր քայլ է: «Նման քայլերի տրամաբանությունը բխում է մեր գաղափարական այն արձանագրումից, որ պետությունը  կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների` պետություն ունենալու կամքի առկայության վրա»,-ասաց վարչապետը:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества