Ереван, 26.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայտնի են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի հաղթողները. Արա Աբրահամյանը հանձնեց մրցանակները

ОБЩЕСТВО

Այսօր ամփոփվեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի հայտարարած «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի արդյունքները: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 15 մլն դրամ:

Նախքան հաղթողներին մրցանակներն ու դրամական պարգևները հանձնելը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն ասաց` մրցույթն անցկացվել է բարերար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանու ներքո: ԳԱԱ նախագահը հիշեցնում է, որ այս տարին բավականին բարենպաստ է երիտասարդ գիտնականների համար` աշխատավարձերն են բարձրացել, ոլորտի ֆինանսավորումն է ավելացել: «Պետական ու ոչ պետական բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մեր երիտասարդ գիտնականները մեծ սիրով դիմում են: Դրանց բոլորի կողքին նաև պարոն Աբրահամյանի այս մտահաղացումն է` «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթը, ինչի համար շնորհակալ ենք»,-նշեց պարոն Սաղյանը:

Ակադեմիկոս Արթուր Իշխանյանն ասաց` այս մրցանակները  մեր երկրում առկա ծանր պայմաններում կարևոր, էական, անգամ մշակութաստեղծ երևույթներ են: «Գիտության ոլորտն ունի սատարման կարիք, այսօր նաև մեծ են հասարակության ակնկալիքները մեր ոլորտից: Պետք է գիտակցենք, որ 21-րդ դարը տեխնոլոգիաներինն է, ազգերի մրցակցությունն առավել արտահայտվել է այս դարում: Իսկ տեխնոլոգիաների հիմքում գիտությունն է: Մեր երկրի ապագան մեր երիտասարդ գիտնականների ձեռքում է: Պարոն Աբրահամյանի կողմից այս մրցանակների շնորհումը նպաստելու է ոլորտի աշխուժացմանը: Հույս ունեմ, որ մրցանակաբաշխությունը կլինի շարունակական և ավելին` հույս ունենանք, որ կավելանա ֆինանսավորման չափը և ուղղությունները»,-նշեց Իշխանյանը:

Ռուաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանը, ողջունելով ներկաներին, հիշեցրեց, որ տարիներ շարունակ Ռուսաստանի հայերի միությունը մշտապես եղել է ԳԱԱ-ի և, առհասարակ, ստեղծագործական բոլոր միությունների կողքին: «Մշտապես անցկացրել ենք մրցույթներ, սակայն վերջին 2-3 տարում չկարողացանք իրականություն դարձնել մեր միջոցառումները` քովիդն ու պատերազմը փոխեցին մեր պլանները: Պետք է վերականգնենք ավանդույթը և ամեն տարի պարտադիր սկզբունքով մրցանակաբաշխություններ անցկացնենք: Ինչ վերաբերում է մրցանակային ֆոնդին, այո, այն ևս պետք է վերանայենք: Գիտության ոլորտում որքան էլ ներդրում անենք, քիչ է: Գիտությունը շատ կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի ոլորտին ուղղված ուշադրությունը, նաև ֆինանսական տեսանկյունից պետք է ավելանա»,-ասաց պարոն Աբրահամյանը:

Եվ վերջում` տարբեր անվանակարգերում հաղթողներին հանձնվեցին հավաստագրերը:

Ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Դավիթ Հայրապետյանը (Հայ-Ռուսական համալսարան), 2-րդ տեղը՝ Արմեն Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ), 3-րդ տեղը զբաղեցրել են Տիգրան Պետրոսյանը (ԵՊՀ) և Վահրամ Ղազարյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ):

Քիմիա և Երկրի մասին գիտություններ անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Ջոն Կարապետյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ), 2-րդ տեղը՝ Մարիետա Զաքարյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ), Աստղիկ Շահխաթունին (ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն): 3-րդ տեղը զբաղեցրել են Բալաբեկ Սարգսյանը (Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա) և Անուշ Հովակիմյանը (ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն):

Կյանքի մասին գիտություններ անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Գոհար Ցականովան (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), 2-րդ տեղը՝ Հեղինե Գևորգյանը (ԵՊՀ), 3-րդը՝ Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն):

Հայագիտություն և հասարակական գիտություններ անվանակարգում 1-ին մրցանակին արժանացել են Լևոն Աղիկյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Միքայել Մալխասյանը (ԵՊՀ), Վոլոդյա Մկրտչյանը (Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարան): 2-րդ մրցանակին արժանացել են Մարտին Հարությունյանը (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ), Մերի Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն), Արմեն Ավանեսյանը (ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ): 3-րդ մրցանակին արժանացել են Գոռ Մարգարյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), Ռուբեն Մելքոնյանը և Նաիրա Պողոսյանը (ԵՊՀ):

Լուսինե Առաքելյան

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру