Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«2020 թվականից հետո մեր ընտանիքը չի ապրում, սիրտս այդպես էլ մնաց Արցախում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մանկուց ճարպիկ, հետաքրքրասեր, աչքի ընկնող երեխա էր Նարեկը: Մայրիկի խոսքով, դեռ փոքրուց նկատելի էր որդու ֆիզիկական ուժը, պատահական չէր, որ հետագայում իրեն լավագույնս դրսևորեց սպորտում: «Ընդունակ էր, շուտ ըմբռնող: Դպրոցում բոլոր առարկաներն էր սիրում, բայց «Պատմության» հանդեպ սերն այլ էր: Նարեկիս համար Մոնթեն իդեալ էր, ֆիլմերի ու գրքերի միջոցով ուսումնասիրում էր նրա կյանքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն:

Նարեկ Գինոսյանը ծնունդով Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից է, բայց ընտանիքը 2007 թ.-ից տեղափոխվել է Աբովյան քաղաք: «Աբովյանի թիվ 2 դպրոցում 9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում: 2019 թ.-ին ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, սովորում էր հեռակա բաժնում, զուգահեռ աշխատում: Ցանկությունը բռնցքամարտիկ դառնալն էր: Դեռ դպրոցական տարիներից մասնակցել է սպորտային բազմաթիվ մրցաշարերի՝ բասկետբոլ ու ֆուտբոլ խաղացել, վազորդ է եղել: Նարեկն իր ապագան սպորտի հետ էր կապում: Դեռ 8-րդ դասարանում ասաց՝ բռնցքամարտիկ եմ դառնալու, և դա, իրոք, իրենն էր: Մաթեմատիկա ևս սիրում էր, մտածում էինք՝ գուցե Տնտեսագիտական համալսարան ընդունվի, բայց թողեցինք իր ցանկությանը, որ հաճույքով սովորի, բայց միայն մեկ կիսամյակ հասցրեց ուսանող լինել»,-նշում է զրուցակիցս: Նարեկը բանակ զորակոչվեց 2020 թ. հունվարի 31-ին, ծառայությունն անցնում էր Հադրութում:

Մայրիկի խոսքով, սիրով է անցել ծառայության յուրաքանչյուր օրը, որդին անընդհատ շարժման մեջ է եղել, իր պարտականություններից դուրս ամեն ազատ րոպեն անցկացրել է զորամասի մարզադահլիճում. «Հպարտությամբ էր կրում համազգեստը: Ծառայության մեկ ամիսն իր համար մեկ օրվա պես էր անցնում: Փետրվարի 22-ին երդման արարողությունն էր: Այսօրվա պես եմ հիշում այդ օրը: Իրեն էի փնտրում, բայց համազգեստով բոլոր տղաներն իրար նման են: Գտա իրեն շարքի վերջում կանգնած, այնքան գեղեցիկ էր, կոկիկ, ուզում էի մոտենալ ու գրկել իմ ժպտադեմ տղային, բայց ձեռքով հուշեց՝ չի կարելի: Երդման արարողությունը վերջացավ, մեկ օր մնացինք իր մոտ՝ իրենց խոհանոցի աշխատակցուհու տանը գիշերեցինք: Լուսադեմին, երբ բոլորը քնած էին, տարօրինակ տխրություն տիրեց ինձ: Նարեկիս հետ ամեն ինչ լավ էր, բայց տխուր էի, լինում է, չէ՞, որ ուզում ես բարձրաձայն լաց լինել: Ամբողջ ճանապարհին նույն տխրությամբ տուն վերադարձա, ասացի՝ սիրտս թողեցի Արցախում, քանի՞ սարի հետևում թողեցի իմ բալին, դեռ այն ժամանակ Արցախի հողում զգացի պատերազմի տագնապը, չէի հասկանում՝ ինչ տխրություն է, բայց զգում էի: Եվ, իրոք, սիրտս այդպես էլ մնաց Արցախում»:

Սեպտեմբերի 27, պատերազմ: Այդ օրերին Նարեկը Հոկտեմբերյանում էր՝ սերժանտական կուրսերի էր մասնակցում: «Ամեն անգամ չէր ստացվում այդ կուրսերին իր մասնակցությունը, ամենամտերիմ ընկերոջ՝ Գրիգորի հետ պետք է գար: Գրիգորս եկավ, բայց Նարեկիս անունը էլի ցուցակում չէր»,վերհիշում է մայրիկը: Գրիգորն էլ է այս պատերազմում զոհվել: Իսկ Նարեկը պատերազմից 5 օր առաջ գալիս է Հայաստան՝ կուրսերի մասնակցելու: Մայրիկի խոսքով, որդու հետ մեծ հույսեր էին կապում, պատրաստված զինվոր էր, դեռ ծառայության օրերին մեդալների ու շնորհակալագրերի է արժանացել, շատերն այդպես էլ ընտանիքին չեն հասել: «Նարեկիս այդ օրերին չտեսա: Սեպտեմբերի 27-ին՝ այդ չարաբաստիկ կիրակին, պետք է ինձ անակնկալ աներ, տուն գար, խոսել էր հայրիկի ու եղբոր հետ: Բայց գերադասեց հայրենիքը, գնաց նրա կանչի հետևից: Հայրիկին ասել էր, որ «ուչեբկայի» մեջ է, իրեն չեն տանելու, բայց ներքուստ մտադրված է եղել, որ պետք է մեկ օր շուտ հասնի իր ընկերներին»,-պատերազմական օրերն ենք վերհիշում, որոնք չենք էլ մոռացել:

Սեպտեմբերի 27-ի երեկոյան շտապօգնության մեքենայով, որը Երևանից ճանապարհվել է Գորիս վիրավորների տեղափոխելու, Նարեկը ճանապարհ է ընկել: «Հասել է Խոջալու, որտեղ իրեն և մի քանի տղաների առաջարկել են մնալ և պահեստները հսկել: Սակայն ուզում էր րոպե առաջ սահման հասնել և մանկության ընկերոջը՝ Գուրգենին գտնել: Մեկ օր հետո հասնում է Ջաբրայիլ: Դժվար օրերին այնտեղ է լինում, փնտրում ընկերոջը, բայց Գուրգենը սեպտեմբերի 27-ին էր զոհվել: Գուրգենիս շատ ուշ ենք գտել, մայիսի 9-ին հուղարկավորել»,-նշում է մայրիկը:

Նարեկը չէր սիրում գլուխ գովել, ամեն ինչ ապացուցում էր գործով, անվախ էր, վճռական, ընտանիքն անընդհատ որդու մասին նոր պատմություններ է լսում. «Մինչև հոկտեմբերի 29-ը չենք իմացել նրա տեղը, գիտեինք, որ Արցախում է, բայց հայրիկից հմտորեն թաքցնում էր, թե կոնկրետ որտեղ է, ասում էր՝ իր գործը պահեստներում է, պատերազմի դաշտում չէ: Բայց ամեն տեղ եղել է, բացի Թալիշից ու Եղնիկներից: Ծնողներից մեկից եմ իմացել, որ Նարեկս Մարտունի-2-ում է: Այդ լուրը մեզ համար իսկական շոկ էր, կարողացել էր մեզ «խաբել»: Վերջին օրերին սկսեց կիսվել՝ պա՛պ, գիտե՞ս՝ ինչ տղերք են զոհվել, ինչ ընկերներ եմ կորցրել, գիտե՞ս՝ ինչ ծանր է, երբ վիրավոր տղերքն իմ միջոցով իրենց ասելիքն են փոխանցում ծնողներին, սիրած աղջիկներին... Փաստորեն այդ խոսքերը փոխանցելու հնարավորություն էլ չունեցավ»:

Շատ տղաների կյանք փրկած, ավագ հրաձիգ ու գնդացրորդ Նարեկն անմնացորդ նվիրվել է պատերազմին, ամենակարևորն է նվիրել՝ սեփական կյանքը: Զոհվել է նոյեմբերի 1-ին Մոնթեի դիրքում՝ Կամար դիտակետում. «Վերջին զանգը հոկտեմբերի 31-ին էր՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, հերթափոխի ենք իջել: Բայց թեժ մարտեր են սկսվել, հրամանատարն օգնության է կանչել: Ադրբեջանական 500 հոգանոց խումբ է հարձակվել տղաների վրա, մի կողմից՝ մարտ են վարել, մյուս կողմից՝ վիրավորներին օգնել: Ինչ տեսակի զինտեխնիկա ասես չի կիրառվել այդ դիրքի ուղղությամբ: Հորն ասել էր՝ պա՛պ, հրամանատարը մեզ հաստատ օգնության է կանչելու, դժվար կլինի այդ դիրքը պահելը: Իրենց սերժանտը՝ Էռնեստը, ավելի ուշ Շուշիի մատույցներում է զոհվել: Այդ օրը հորն ասել էր՝ պա՛պ, կյանքիս գնով էլ լինի, Մոնթեիս դիրքը չեմ տալու, ցանկացած լուրի պատրաստ եղեք, անգամ իմ զոհվելու լուրին: Ամուսինս ասաց՝ վերջ, Նարեկն այդտեղից հետ չի գա»:

Կարո՞ղ է մոր համար սփոփանք լինել այն, որ որդին, ով ժպտում է գրեթե բոլոր նկարներում, ժպիտը դեմքին է զոհվել, իմացյալ մահվան, այն է՝ անմահության է գնացել: Սփոփանք չի: Անգամ այդ ծանր օրերին, մտածելով հայրիկի ու մայրիկի մասին, գուցե կանխազգալով սեփական մահը, Նարեկը տղաներից մեկին է փոխանցել եղբոր՝ Սարգիսի հեռախոսահամարը և խնդրել՝ եթե զոհվեմ, առաջինը եղբորս կզանգեք, ինձանից փոքր է, բայց ուժեղ է, կդիմանա, պապաս ու մամաս չեն դիմանա: «Բա ո՞նց ենք դիմանում: 2020 թ.-ից հետո մեր ընտանիքը չի ապրում, քնել-արթնանալը մեզ համար պարտականություն է դարձել: Երբեք վախ չեմ ունեցել, որ կարող է Նարեկիս կորցնեմ, հավատում էի, որ, թեկուզ վիրավոր, տուն է գալու: Իսկ հիմա՞... Հիմա արդեն երջանկությունս թերի է, կիսատ»,-ասում է մայրիկը:

Նարեկը տուն է «վերադարձել» Կարմիր խաչի միջնորդությամբ, նոյեմբերի 29-ին հուղարկավորվել ծննդավայրում՝ Գեղաշենում: Ընտանիքին ապրելու ուժ փոխանցող Նարեկը խենթանում էր Հադրութի իր դիրքերի համար, ասում էր՝ մա՛մ, գամ արձակուրդ, սիրուն ծաղիկներ տանեմ, դիրքերումս տնկեմ: Հիմա մայրիկն է երազում՝ մի օր Հադրութում՝ Նարեկի փայփայած դիրքերում ծաղիկներ է տնկելու, նույն պատգամը կրտսեր որդուն է թողել, եթե ինքը չհասցնի, եթե չտեսնի Հադրութի վերադարձը: Նարեկն անթիվ երազանքներ ուներ՝ ծննդավայրում մարզադպրոց բացելուց մինչև հագուստի սեփական խանութ ունենալը: Բարերար Տիգրան Մնացականյանի ջանքերով Նարեկի երազանքներից մեկն իրականություն է դարձել. հայրենի Գեղաշենում մարզասրահ է բացվել, անվանակոչվել նրա անունով: Այս տարի գարնանը նրա հիշատակին հուշամրցաշար է տեղի ունեցել, որին տարբեր մարզերից ու քաղաքներից մարզիկներ են մասնակցել: Հ. Գ. Նարեկ Գինոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Արժանացել է նաև «Գարեգին Նժդեհ», «Մարշալ Բաղրամյան», «Զինվոր Հայրենյաց» և այլ մեդալների:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию