Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռուս խաղաղապահները՝ «խոչընդոտ» տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր սցենարի զարգացման համար. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Փաշինյանը, Ալիևը և Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների հետ խաղերը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, չգիտես ինչու, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու տևողության հարցը։ Այդ թեմայի շեշտադրումը տարօրինակ է, քանի որ խաղաղապահների գտնվելու ժամկետը սահմանվել է հինգ տարի՝ հաջորդական հինգ տարի ժամկետով ավտոմատ երկարաձգմամբ, եթե համաձայնագրի կողմերից ոչ մեկը ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։ Դա նշանակում է, որ դեռ երեք տարի կա, և այդ հարցը հանրային քաղաքական դաշտ բերելը վաղաժամ է։ Այդուհանդերձ, Փաշինյանը հայտարարել է, որ «եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել խաղաղապահներին Ղարաբաղից, ապա ուրիշները պետք է զբաղեցնեն ռուս խաղաղապահների տեղը»:

Որոշ հայ փորձագետներ պնդում են, որ նա ուղղակի արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին ելույթին Շուշիում, երբ նա հայտարարել էր, որ «ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում ժամանակավոր է»։ Ֆորմալ տեսանկյունից դա ճիշտ է, բայց Բաքուն դեռ չի բարձրացրել տարածաշրջանից ռուս խաղաղապահներին դուրս բերելու հարցը։ Ավելին, Սոչիում եռակողմ գագաթաժողովի ձևաչափով հանդիպման ժամանակ Ալիևն ասել է, որ «Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լուրջ միջադեպեր չեն գրանցվել», և որ այդ ոլորտում «համակարգային ճգնաժամ» չկա։ Փաշինյանը այլ կերպ է մեկնաբանել իրադարձությունները: Նրա խոսքով, Սոչիի գագաթաժողովում ինքը խոսել է Ղարաբաղում խաղաղապահների մանդատի երկարաձգման մասին փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին, «սակայն կողմերը փոխըմբռնման չեն հասել այդ հարցում»։

Սա զարմանալի չէ, քանի որ խնդիրը հայեցակարգերի փոխարինում իրականացնելու հայկական կողմի ցանկությունն է։ Փաստն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից անմիջապես հետո ՌԴ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկել էր «հստակեցնել» ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարգավիճակը, բայց այդ ուղղությամբ հակամարտող կողմերը ոչ մի կոնկրետ քայլ չեն արել, ինչը խաղաղապահների համար խնդիրներ է ստեղծում։ Խոսքը խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտու ճշգրիտ սահմանման մասին է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը շփման գծի խախտման ցանկացած փորձի դեպքում առաջին հերթին մեղադրում են խաղաղապահներին։ Միևնույն ժամանակ, հայկական կողմն է նպաստել խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը արևմտյան հարթակներ տեղափոխելուն և սկսել առաջ քաշել լրացուցիչ, ավելի ճիշտ՝ կրկնօրինակող մեխանիզմներ ապահովելու գաղափարը, այն է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները ապահովելու համար լրացուցիչ միջազգային խաղաղապահ կորպուս ներգրավելը։

Այդ կապակցությամբ փաշինյանամերձ հայ փորձագետները տեղեկատվական դաշտ են ներմուծում հետևյալ վարկածները: Նախ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանը «նախկին Ուկրաինական ԽՍՀ-ում հատուկ գործողության պատճառով հայտնվել է ծանր իրավիճակում, ապա կարող է որոշել իր խաղաղապահներին վաղաժամկետ դուրս բերել Լեռնային Ղարաբաղից»։ Երկրորդ վարկածով՝ «Պուտինն ու Ալիևը կարող են խաղաղապահների խնդիրը լուծել առանց Հայաստանի մասնակցության»։ Երրորդ վարկածը էկզոտիկ է. Բաքուն Մոսկվայի հետ հարաբերությունները չփչացնելու համար կարող է համաձայնել Ռուսաստանի ռազմական ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի ենթամանդատային կառավարման նախագծին։ Ինչպես տեսնում ենք, այս բոլոր վարկածները ուղղված են Հայաստանում հակառուսական տրամադրությունների բորբոքմանը։ Պատահական չէ, որ եվրոպական հրապարակումներում առաջ է քաշվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկածը, ըստ որի, Մոսկվան տարածաշրջանում «խաղում է Բաքվի և Անկարայի օգտին, որպեսզի թուլացնի Երևանին»։

Հենց այդ համատեքստում է ներկայացվում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության և ԵԱՀԿ դիտորդների՝ Ադրբեջանի հետ սահմանին հայտնվելը։ Սակայն ինտրիգը այսքանով չի ավարտվում: Ալիևն ասել է, որ ԵՄ առաքելությունը կօգնի սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանը և կողմերին մոտեցնել խաղաղության կնքմանը, ուստի ադրբեջանցիները պատրաստ են համագործակցել։ Այսինքն, Երևանն ու Բաքուն պայմանավորվել են, որ ԵՄ միջամտությունը չի սրելու իրավիճակը բազմաչարչար տարածաշրջանում, և կողմերը կարող են խաղաղության պայմանագիր կնքել ոչ թե Մոսկվայի, այլ Արևմուտքի միջնորդությամբ։ Եթե այդպես է, ապա հասկանալի է, թե ինչու են տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր սցենարի զարգացման համար ռուս խաղաղապահները դարձել խոչընդոտ:

Սակայն խիստ մտավախություն կա, որ այդ ուղղությամբ Փաշինյանի՝ բացահայտ, և Ալիևի՝ անուղղակի, ոչ այնքան նկատելի խաղը փոխկապակցված է Ռուսաստանի համար հարավում խնդիրներ ստեղծելու Արևմուտքի ձգտումների հետ և կապ չունեն տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ։ Ալիևը հասկանում է, որ Երևանի թիկունքում Փարիզի «ականջներն» են, և որ Անդրկովկասում նրա հայտնվելը կբարդացնի Թուրքիայի կյանքը, քանի որ Փարիզն ու Անկարան լավագույն հարաբերությունների մեջ չեն, այդ թվում՝ նաև այն պատճառով, որ Ֆրանսիան աջակցում է Հունաստանին։ Ուստի չի կարելի բացառել, որ Բաքուն կփորձի «Ղարաբաղյան խաղաքարտը» խաղալ Արևմուտքի հետ երկխոսության մեջ։

Դա նրա համար նաև ԵՄ-ում իր դիրքերը պահպանելու միջոց է՝ հաշվի առնելով, որ որոշ եվրոպական երկրներ երկարաժամկետ պայմանագրեր են կնքել ադրբեջանական գազի մատակարարման համար, և էներգետիկ ճգնաժամի պայմաններում ԵՄ-ն դժվար թե ռիսկի դիմի կորցնել լավ հարաբերությունները: Իր հերթին, Երևանն, ըստ ամենայնի, ակնկալում է կա՛մ հաղթել այդ ուղղությամբ, կա՛մ ժամանակ շահել նոր լուծումներ նախապատրաստելու համար։ Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ Բաքվի և Երևանի հնարավոր համատեղ պահանջները կախված կլինեն աշխարհում ընդհանուր իրավիճակից և դրա կտրուկ փոփոխություններից, որոնք այսօր դժվար է կանխատեսել։ Բայց պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%