Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաշինյանը ֆիննախի հաշվետվության ընթացքում անդրադարձել է պետական պարտքին և վարկային ծրագրերին

ЭКОНОМИКА

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

«Հարգելի գործընկերներ, ինչպես պայմանավորվել ենք, մենք ըստ նախարարությունների սկսում ենք 2022 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը և սկսում ենք Ֆինանսների նախարարությունից: Իհարկե, տարվա ավարտին դեռ բավական ժամանակ կա, բայց կարծում ենք, որ նաև Ֆինանսների նախարարության գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կարող ենք արվածի որոշակի ամփոփում անել», - քննարկման սկզբում ասել է վարչապետը:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ամփոփ ներկայացրել է նախարարության ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, ապա խոսքը փոխանցել ՖՆ տեղակալներին և գլխավոր քարտուղարին:

Փոխնախարար Վահե Հովհաննիսյանը զեկուցել է  բյուջետային համակարգի բարելավման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին. գույքագրվել են առկա ռազմավարական փաստաթղթերը, քարտեզագրվել է դրանցով սահմանված քաղաքականության շրջանակը: Բյուջեի պլանավորման գործընթացում ուշադրության կենտրոնում է եղել ՄԺԾԾ գործընթացը, մշակվել են բյուջետային ծրագրերի գնահատման հայեցակարգը և ուղեցույցը, իրականացվել է մի քանի բյուջետային ծրագրի պիլոտային գնահատում, վերանայվել է գնահատման մեթոդաբանությունը։ Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել ՄԺԾԾ և տարեկան բյուջետային հայտերի ներկայացման մեթոդական ցուցումների լրամշակում, գործընթացների պարզեցում, բյուջետային ծրագրերի ներդաշնակեցում, ՖՆ ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության՝ որպես մոնիթորինգի և գնահատման ստորաբաժանման կայացում, մասնակցային բյուջետավորման ներդրում և այլն: Միջազգային համագործակցության ոլորտում՝ իրականացվել են 200 մլն ԱՄՆ դոլար և 150 մլն եվրո ծավալով բյուջետային աջակցության 4 վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքներ՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Զարգացման ֆրանսիական գործակալության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի հետ, 49.1 մլն եվրո ծավալով 2 վարկային համաձայնագրի կնքման աշխատանքներ ՀԲ հետ, փորձի փոխանակման նպատակով կայացել են ՖՆ բարձրաստիճան պատվիրակությունների այցեր ՌԴ, Վրաստան, Իրան և այլն:

Փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում աշխատանք է տարվել հարկային եկամուտների կանխատեսման ու ներուժի գնահատման, ռոյալթիի համակարգի կատարելագործման ուղղությամբ, Կառավարության նիստում հաստատվել և Ազգային ժողով է ներկայացվել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի       ներդրման օրենսդրական փաթեթը: ԱԺ քննարկմանն է ներկայացվել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի կատարելագործման օրենսդրական փաթեթը, քայլեր են ձեռնարկվել կառուցապատման պատասխանատու կազմակերպման իրավական հիմքերի ամրապնդման, խաղային ոլորտի հարկման համակարգի վերանայման, աուդիտորական ծառայությունների որակի բարելավման, հաշվապահության ու աուդիտի ոլորտում հանրային վերահսկողության խորհրդի ձևավորման ուղղությամբ: Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է հարկման այլընտրանքային համակարգերի վերանայում, աուդիտորական կազմակերպությունների ստուգումների կազմակերպում՝ անկախ փորձագետների ներգրավմամբ և այլն:

Փոխնախարար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է մակրոտնտեսական քաղաքականության և պարտքի կայունության բնագավառում իրականացված միջոցառումները. բարելավվել է հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության և կանխատեսումների գործիքակազմը, շարունակվել է միջազգային գործընկերների հետ աշխատանքը, իրականացվել է և նախատեսվում է շարունակել դրամային պարտքի կշռի հավասարակշռված և սահուն ընդլայնում, ներդրվել է «Կայունացման հաշվի» կառավարման համակարգը, որը թույլ կտա աջակցել հարկաբյուջետային քաղաքականության կայուն իրականացմանը, հակազդել տնտեսական շոկերին: Առաջիկա ծրագրերի շարքում կիրականացվեն հարկային եկամուտների կանխատեսման և պարտքի կառավարման համակարգերի բարելավման ծրագրեր:

Փոխնախարար Ավագ Ավանեսյանն անդրադարձել է գնումների քաղաքականությանը և ֆիսկալ ռիսկերի կառավարմանը: Նշվել է, որ կատարվել են գնումների համակարգի արագության և որակի արդյունավետ հավասարակշռությանն ուղղված աշխատանքներ: Մասնավորապես, բողոքարկման համակարգը տեղափոխվել է դատարան, սահմանվել է արտակարգ իրավիճակներում շինարարական աշխատանքների  նոր գործընթաց, բարեփոխվել են մեկ անձից գնման ընթացակարգը և այլն: Կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստվել է 270 մասնագետ, օպտիմալացվել են թվային համակարգի բիզնես գործընթացները, կանխատեսելիության նպատակով ընդունվել է գնումների համակարգի զարգացման տեսլականը ձևավորող հայեցակարգ: Առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում է թվային համակարգի կատարելագործում, շինարարության ռիսկերի կառավարում, կարողությունների զարգացում, վերլուծական գործիքակազմի զարգացում: Ինչ վերաբերում է ֆիսկալ ռիսկերի կառավարմանը, այստեղ իրականացվել է պատասխանատու ստորաբաժանման վերակազմավորում, սահմանվել են ֆիսկալ ռիսկերի առաջնային ուղղությունները: Նախատեսվում է շարունակել վերլուծական կարողությունների և գործիքակազմի զարգացումը, երկարաժամկետ ֆիսկալ կայունության գնահատումը և այլն:

ՖՆ գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանն էլ զեկուցել է, որ կառավարման բարեփոխումների շրջանակում իրականացվել են մասնագիտական ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխություններ, գույքագրվել են ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի բիզնես գործընթացները, կազմակերպվել են արտագնա դասընթացներ և քննարկումներ: Առաջիկա ծրագրերի շրջանակում շարունակվելու են գործառույթների օպտիմալացմանն ու թվայնացմանը, աշխատակազմի կոմպետենցիաների զարգացմանն ուղղված ծրագրերը:

Վարչապետը կարևորել է կատարված աշխատանքները և ՖՆ ղեկավար կազմի ուշադրությունը հրավիրել մի շարք թեմաների ու բարեփոխումների վրա:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է սուբվենցիոն ծրագրերին, որոնք իրականացվում են Կառավարություն-համայնքներ համաֆինանսավորմամբ և նշել, որ ծրագրերի արդյունավետության համար կարևոր է համայնքային բյուջեների ձևավորման գործընթացը: Վարչապետի խոսքով՝ այն պետք է լինի հստակ պատկերացնելի, հաշվարկելի, և անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցությամբ շարունակաբար բարձրացնել այս գործընթացի ինստիտուցիոնալացվածության մակարդակը: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը կարևորել է ծրագրային բյուջետավորման մեխանիզմի կատարելագործումը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հարկաբյուջետային քաղաքականության մի շարք ուղղություններով մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը և հանձնարարել պատշաճ հանրային իրազեկում իրականացնել: Վարչապետը նշել է, որ հասցեական հանրային հաղորդակցությունը կնպաստի Կառավարություն-հանրություն կապի ամրապնդմանը և հարկային քաղաքականության հաշվետվողականության բարձրացմանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է զեկուցված մյուս թեմաներին ևս՝ պետական պարտքի կառավարում, վարկային ծրագրերի արդյունավետություն, հարկային եկամուտներ, գնումների գործընթաց, մասնագիտական կարողությունների զարգացում, և այլն և հետագա անելիքների մասով հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества