Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հավաքական Արևմուտքն այս տարածաշրջանը «պայթեցնելու» խնդիր է դրել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները գրեթե ամենօրյա ռեժիմով կրակ են բացում հայադրբեջանական սահմանին տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ուշադրություն է հրավիրում սադրանքների ավելացման ժամանակահատվածի ու պատճառի վրա:

«Սադրանքներն ավելացան Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունից հետո, որովհետև այդ հայտարարությամբ չեզոքացվեցին Պրահայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները, իսկ Սոչիում ընդունվածը չէր բխում Ադրբեջանի ազգային, պետական շահերից: Այն 5 կետը, որոնց մասին Ալիևն ասում էր եռակողմ հանդիպումից առաջ և որոնք վերաբերում էին նաև միջանցքին, ԼՂ հարցի չգոյությանը, Սոչիի եռակողմ հայտարարության մեջ այլ արձանագրում ունեցան: Միջանցքի հետ կապված որևէ կետ չեղավ, որին Ալիևը ձգտում էր, բացի այդ, Ալիևն ուղղակիորեն իր համաձայնությունը տվեց խաղաղապահների դրական արդյունքին, ինչն սկզբունքորեն իրեն ձեռք չէր տալիս: Այդ հայտարարությունից հետո էր, որ Ադրբեջանը սադրանքների մի ամբողջ շարք սկսեց հայ-ադրբեջանական շփման գծի, մասնավորապես Վարդենիսի, Ջերմուկի, նաև Սյունիքի հատվածում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետը:

Հաշվի առնելով նաև ադրբեջանական պաշտոնական օղակներին մոտ կանգնած ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունները, որ ՌԴ-ն նորագույն զենք-զինամթերք է տվել Արցախի ինքնապաշտպանական ուժերին, Հ. Նահապետյանը հավելեց. «Ակնհայտ է, որ Ադրբեջանն անուղղակի մեղադրում է ՌԴ-ին կողմնակալ կեցվածքի մեջ: Ադրբեջանի ղեկավարությունը դժգոհ էր այդ փաստաթղթից ու դիմեց իր հիմնական խաղաքարտին՝ ուժի դիրքերից խոսելուն, սադրելուն, դա դեռ քիչ էր՝ դիմեց նաև խաղաղապահներին վարկաբեկելու միջոցին: Այդ հայտարարության մեջ կար ձևակերպում, ըստ որի, սահմանների դելիմիտացիայի համար հիմք է ընդունվում 1991-ի Ալմա Աթայի հռչակագիրը: Ի դեպ, 1991-ին Ադրբեջանը դարձել էր ԱՊՀ անդամ՝ առանց ԼՂ Ինքնավար Մարզի: Այսինքն, Սոչիի եռակողմ հայտարարության մեջ անուղղակիորեն նշվել է նաև Արցախի ինքնորոշման իրավունքն ու փաստը: Մեծ հաշվով, բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում, նետվել են քաղաքական աղբանոցը, ինչը նաև Փաշինյանն է հասկացել, որը Սոչիի եռակողմ հանդիպումից հետո այլ կեցվածք է ընդունել. այդքանից հետո Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները պաշտպանելը Փաշինյանի քաղաքական կարիերայի համար մահացու հարված կլիներ»:

Այս համատեքստում անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր կնքմանը՝ նա շեշտեց, որ այն մոտ օրերի ու ամիսների խնդիր չէ. «Մինչդեռ հավաքական Արևմուտքը, սպասարկելով Ադրբեջանի շահերը, փորձում էր ժամ առաջ Հայաստանին ստիպել ստորագրել խաղաղության պայմանագիր: Փաշինյանը հասկացավ, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու, քանի որ ՌԴ կեցվածքն ավելի կոշտ է, ինչի արդյունքում Սոչիում ստորագրվեց այն, ինչ ստորագրվեց: Եթե անգամ Փաշինյանն իր հոգու խորքում ցանկանում է ժամ առաջ Հայաստանին ամբողջովին նետել Արևմուտքի գիրկը, իր ցանկությունները ցանկություն էլ մնում են»:

Վերադառնալով Ադրբեջանի կեցվածքին՝ նա շեշտեց. «Հայտարարելով, որ «Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին ՌԴ-ն է ուղարկել», Ալիևը ևս մեկ անգամ անուղղակի ՌԴ-ին մեղադրական ուղերձներ հղեց: Սա Ալիևի հոգեվիճակի մասին է վկայում: Այս ամենի համատեքստում հաշվի առնենք նաև, որ ՀՀ-ում տեղի է ունենալու ՀԱՊԿ ղեկավարների հերթական նստաշրջանը, նաև ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը: Դիտարկելով այն հռչակագրի շեշտադրումները, որը պետք է ընդունի ՀԱՊԿ-ը, ակնհայտ է, որ Ադրբեջանի կեցվածքը, մեծ հաշվով, արժանանում է ՌԴ-ի ու ՀԱՊԿ անդամ մյուս երկրների բավականին խիստ արձագանքին: Այդ ձևակերպումները մենք շուտով կտեսնենք նոյեմբերի 23-ին ընդունվելիք հռչակագրում»:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական իրողություններից բխող տարածաշրջանային իրավիճակին՝ նա շեշտեց. «Հավաքական Արևմուտքը, մասնավորապես ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանը «պայթեցնելու» խնդիր են դրել: Այսինքն, Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու խնդիր կա, քանի որ ռուս-թուրքական պատերազմի փորձը ձախողվեց: Այդ պատերազմը, ըստ իրենց ծրագրի, պետք է սկսվեր 44- օրյա պատերազմի հաջորդ փուլում: Իսկ հիմա թիրախավորվել է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Արդեն 2-2,5 ամիս է՝ այդ երկրում 5-րդ, 6-րդ շարասյունը կոնկրետ գործողություններ է անում: Անջատողական տրամադրություններով են տոգորված Իրանի կազմում գտնվող կրոնական փոքրամասնությունները:

Արևմուտքն այդ գործիքակազմն է փորձում օգտագործել, որպեսզի Իրանը «պայթեցնի» թե՛ ներսից, թե՛ նաև արտաքին ճակատ բացի: Արտաքին ճակատի դերակատարներից մեկն Ադրբեջանն է: Հիմա խնդիր է դրված ստեղծել մի վիճակ, որում ԻրանԱդրբեջան ռազմական բախում կլինի, որին, որպես Ադրբեջանի դաշնակից պետություն, կներգրավվի Թուրքիան, մյուս կողմից՝ Ռուսաստանը, որը ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության բազմաթիվ պայմանագրեր ունի Իրանի հետ: Այդ համատեքստում փորձ է արվում պայթեցնել տարածաշրջանը, բայց կարծում եմ, սա ևս չի ստացվում, որովհետև հավաքական Արևմուտքի մայրամուտն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%