Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Առանց Արցախի հարցը լուծելու կամ գոնե հստակեցնելու, թե ինչպես է այն լուծվելու, անհնար է հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru-ն «Երևանը Մոսկվայից սպասում է անվտանգության լրացուցիչ երաշխիքներ» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը հակված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ռուսական ծրագրին: Այդ մասին պարզ է դարձել Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի մայրաքաղաք ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի բանակցություններից։ Հանդիպելով Խովաևի հետ՝ նույն բանի մասին է խոսել նաև Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Իգոր Խովաևը, որը նաև ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու գծով, Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև այն ժամանակ ընդունված հայտարարության կատարման ընթացքին։ Հայկական կողմն ընդգծել է, որ Ադրբեջանն իր մաքսիմալիստական նկրտումներով խոչընդոտում է տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը աջակցում է ռուսական առաջարկներին, որոնք կարող են հիմք դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցությունների համար։

Հիշեցնենք, որ բանակցային սեղանին կա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման երկու տարբերակ: Արևմտյանը նախատեսում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում, որով հայկական կողմը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղին քաղաքական աջակցություն ցուցաբերելուց և ճանաչում այն որպես Ադրբեջանի մաս։ Կարգավորման ռուսական տարբերակը նախատեսում է հաշտության պայմանագրի ստորագրում, սակայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ անորոշ ժամանակով հետաձգված։ Բաքուն կտրականապես դեմ է ռուսական տարբերակին՝ պնդելով, որ Ղարաբաղյան խնդիրն այլևս գոյություն չունի. այն լուծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմով։ Սկզբում Երևանը հակված էր դեպի կարգավորման արևմտյան տարբերակը, քանի որ նրան անհրաժեշտ էր հրատապ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի հետ։ Պարզաբանելով այդ ընտրությունը՝ Փաշինյանն ասել էր, որ հայկական կողմը պետք է համակերպվի այն փաստի հետ, որ աշխարհում ոչ մի պետություն Լեռնային Ղարաբաղը չի համարում անկախ պետություն, և հնարավոր չէ պայքարել ամբողջ աշխարհի դեմ։

Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ պահանջներ կարող է ունենալ Հայաստանը Ղարաբաղի հարցում որևէ մեկից, եթե ինքը չի ճանաչում այդ տարածաշրջանի ինքնիշխանությունը ավելի քան 30 տարի։ Ավելին, դա չի եղել նույնիսկ այն ժամանակ, երբ որոշ պետություններ (Արգենտինայի և Ուրուգվայի խորհրդարանները) հուսադրող ազդանշաններ էին ուղարկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը) ճանաչման հարցը քննարկելու իրենց պատրաստակամության մասին։ Ավելի ուշ իր ելույթներից մեկի ժամանակ Փաշինյանը հարց է հնչեցրել՝ Մոսկվան երաշխավորո՞ւմ է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, եթե հայկական կողմն ընդունի կարգավորման ռուսական ծրագիրը, քանի որ Ադրբեջանի ղեկավարները սպառնում են բոլոր հարցերը լուծել ուժով, եթե Երևանը հնազանդություն չցուցաբերի: Նման բացատրությունները, թե նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները նախատեսված են ներքին լսարանի համար, ջարդուփշուր են եղել հայկական առողջարանային Ջերմուկ քաղաքի հրթիռակոծմամբ, Սևանա լճի շրջակայքում ադրբեջանական ստորաբաժանումների առկայությամբ և հրադադարի խախտման դեպքերի աճով։

Ինքնին կարելի է եզրակացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական առաջարկներին սատարելու Փաշինյանի հստակ հայտարարությունը կարող է կապված լինել խաղաղության և կայունության պահպանման վերաբերյալ Մոսկվայի կողմից նշված երաշխիքների ստացման հետ։ Բայց սա ընդամենը ենթադրություն է։ Մինչդեռ հայկական կողմից բանակցությունների մեկ այլ ակտիվ մասնակից՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Սիվիլնեթին տված հարցազրույցում ասել է, թե «որքան Ադրբեջանը սրում է իրավիճակը, այնքան հրատապ են դառնում Արցախի իրավունքների և անվտանգության հարցերը և միջազգային արձագանքման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը»։ Նրա խոսքերով, հայկական կողմը պնդել է, որ Սոչիի հայտարարության վերջնական տեքստում ներառվեն կարգավորման ռուսական առաջարկները, սակայն հաջողության չի հասել։ «Մենք շարունակելու ենք աշխատել։ Մեծ հաշվով, այդ առաջարկները համահունչ են առկա գործընթացներին»,- կարծիք է հայտնել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանը քննարկելու չորս թեմա ունեն՝ հումանիտար հարցեր՝ կապված բոլոր գերիների անհապաղ ազատ արձակման, կոմունիկացիոն ապաշրջափակման, սահմանազատման և անվտանգության հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ կապված հարցեր։ Գրիգորյանն ընդգծել է, որ առանց Արցախի հարցը լուծելու կամ գոնե հստակեցնելու, թե ինչպես է այն լուծվելու, անհնար է հաշտության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Նա մանրամասնել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում, թե ինչպես կարելի է տարանջատել Ղարաբաղյան խնդիրը խաղաղության պայմանագրից։ «Փորձում ենք տարանջատել այդ թեմաները, բայց դա երաշխիքներ է պահանջում»,- ասել է Գրիգորյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»