Ереван, 26.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Լիբանան՝ Անկախության օր, Սուրինամ՝ Անկախության օր, Ալբանիա և ալբանական սփյուռք՝ Ալբանական այբուբենի օր, Հայաստան՝ Բանկային աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1861– ծնվել է նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը։

1873– ծնվել է նշանավոր պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։

1897 - ծնվել է հայ խորհրդային դերասանուհի Աստղիկ Երամյանը:

1901- վախճանվել է բանասեր և պատմաբան Ղևոնդ Ալիշանը:

1902 - ծնվել է հայազգի խորհրդային ջերմատեխնիկ Հայկ Աբաղյանցը:

1903 - ծնվել է փիլիսոփա Հենրի Գաբրիել յանը:

1909 - ծնվել է հայ խորհրդային էներգետիկ Դավիթ Խզմալ յանը:

1920- զանգեզուրցիները Ղարալագյազի էքսպեդիցիոն կորպուսի օգնությամբ ջախջախել են խորհրդային զորքերին, որոնք ստիպված են եղել Աբդալարից նահանջել դեպի Ղարաբաղ: Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը:

1927 - ծնվել է նկարիչ Նորայր Աղաջանյանը:

1929 - ծնվել է գրականագետ Սևակ Արզումանյանը:

1930 - ծնվել է դերասան Կիմ Երիցյանը:

1942– ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։

1945 - ծնվել է կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը:

1948 - ծնվել է նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը:

1988– ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային։ - կապված շարունակվող բազմահազարանոց ցույցերի և ԼՂՀ-ում իրավիճակի սրման հետ՝ Երևանում գիշերը Մոսկվայի կողմից մտցվել է արտակարգ դրություն, իսկ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդի բոլոր որոշումները հայտարարվել են ոչ օրինական:

1993– Հայաստանում ԽՍՀՄ Պետբանկի ռուբլիների փոխարեն շրջանառության մեջ է դրվել հայկական դրամը։

1997 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանը:

2004- Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ նիստում կոմիտեի նոր նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը:

2005- Ծիծեռնակաբերդում Եղեռնի զոհերի հուշահամալիր է այցելել Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը:

2007-«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոբել յանական` 10-րդ հեռուստամարաթոնի ընթացքում ստացվել է 15 մլն 280 հազար դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում:

2014- հատուկ նշանակության գործողության կատարման շնորհիվ տարհանվել են ադրբեջանցիների կողմից խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը: ՊԲ-ն կորուստներ չի կրել, շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող։

2015-«Հեռախոսամարաթոն 2015»-ին ստացվել է 1,3 մլն եվրո նվիրատվությունների խոստում: Նախորդ տարիների նվիրատուներին այս տարի միացել են շուրջ հազար նոր նվիրատուներ:

ԱՇԽԱՐՀ

1497 -պորտուգալացի նավագնաց Վասկո դը Գամման շրջանցել է Բարեհուսո հրվանդանը:

1604 -Իսպանիայի 26-ամյա թագավոր Ֆիլիպ 3-րդը, որի ժամանակ էթիկետը հասցվել էր բարձրագույն աստիճանի, բուխարու մոտ քնելով՝ այրվել է, քանի որ չի գտնվել այն անձը, որին իրավունք էր վերապահված տեղաշարժել թագավորի թիկնաթոռը:

1906 -Ռուսաստանում սկսվել է Ստոլիպինի ագրարային բարեփոխումը:

1913 - ծնվել է անգլիացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Բենջամին Բրիթենը:

1927 -Պարսկաստանը հայտարարել է Պարսից ծոցում գտնվող Բահրեյն կղզու նկատմամբ իր իրավունքի մասին:

1928 - Փարիզում առաջին անգամ ներկայացվել է Մորիս Ռավելի «Բոլերո» բալետը:

1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադին օգնելու համար Լադոգա լճի սառույցների վրայով գցված Կյանքի ճանապարհով սկսել են երթևեկել ավտոմեքենաներ:

1946 -Անգլիայում վաճառքում հայտնվել են գնդիկավոր գրիչներ:

1960- ԽՍՀՄ-ի Զապորոժիեի «Կոմմունար» ավտոգործարանը սկսել է արտադրել փոքրալիտրաժ «Զապորոժեց» մարդատար ավտոմեքենաներ:

1963– Դալաս քաղաքում դիպուկահարի կրակոցով սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին։

1977 -սկսվել են «Կոնկորդ» ինքնաթիռների թռիչքները Լոնդոնից և Փարիզից դեպի Նյու Յորք:

1986– Մայք Թայսոնը 20 տարեկանում դարձել է բռնցքամարտի ծանր քաշային կարգում ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը։

1995– տեղի է ունեցել «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի պրեմիերան, որը ամբողջովին համակարգչով պատրաստված առաջին անիմացիոն լիամետրաժ 3D մուլտֆիլմն է։

2003 -Էդուարդ Շևարդնաձեի հակառակորդների կողմից գրավվել է Վրաստանի խորհրդարանը:

2004 – Ուկրաինայում սկսվել է «Նարնջագույն հեղափոխությունը»:

2005– Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կանցլեր է դարձել կին՝ Անգելա Մերկելը։

2017 -վախճանվել է ռուս օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսին:

2020- ԱՄՆ-ը դուրս է եկել Բաց երկնքի մասին պայմանագրից, ըստ որի, թույլատրվում էր չզինված հետախուզական թռչող սարքերի թռիչքները այն ստորագրած երկրների օդային տարածքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру