Մունդիալ-2022. Նիդերլանդների ընտրանին հաղթեց Սենեգալին
СПОРТՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբում կայացավ առաջին տուրի Սենեգալ-Նիդերլանդներ հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայի «Ալ Տումամա» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերն այդպես էլ չիրացրեցին իրենց հնարավորությունները, թեպետ երկու հավաքականները մի քանի լավ առիթներ ունեին բացելու խաղի հաշիվը: Վիճակագրությամբ էլ թե Սենեգալը, թե Նիդերլանդները հավասար էին տիրում գնդակին:
Երկրորդ խաղակեսում Նիդերլանդների ընտրանին վիճակագրությամբ չնչին առավելություն ստացավ: Հանդիպման վերջնամասում` 84-րդ րոպեին, Կոդի Գակպոն խփեց առաջին գնդակը, իսկ վերջին րոպեին Նիդերլանդները խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Դեյվ Կլասսեն:
Սենեգալ-Նիդերլանդներ՝0:2:
Այս խմբում` նոյեմբերի 20-ին կայացած խաղում Էկվադորի հավաքականը Մունդիալի բացման խաղում հաղթել էր Կատարին 2:0 հաշվով:
A խմբի երկրորդ տուրում Կատարի հավաքականը նոյեմբերի 25-ին կխաղա Սենեգալի, իսկ Էկվադորը նոյեմբերի 26-ին` Նիդերլանդների հետ:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



