Ռուսաստանը ռեկորդային ծավալով ոսկի է ուղարկել Չինաստան․ ՌԲԿ
ЭКОНОМИКАՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հոկտեմբերին կրկնապատկվել է ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հասնելով 2,16 տոննայի, ինչպես նշվում է Չինաստանի գլխավոր մաքսային վարչության տվյալներում, որոնք վերլուծել է ՌԲԿ-ն։ Խոսքը ոսկու չմշակված կամ կիսամշակված տեսակների մասին է։
Դրամական արտահայտությամբ մատակարարումները նույնպես կրկնապատկվել են՝ հասնելով 124,6 միլիոն դոլարի։ Դատելով Չինաստանի ամսական վիճակագրությունից՝ սա առնվազն 2016 թվականից հետո ամենամեծ մատակարարումն է։
2022 թվականի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից Չինաստան չմշակված կամ կիսամշակված ոսկու ներմուծումը կազմել է 5,72 տոննա, ինչը 1,9 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Դրամական արտահայտությամբ մատակարարումների ծավալն աճել է 1,8 անգամ՝ հասնելով 330 միլիոն դոլարի։ Սակայն Մոսկվան չինական շուկայում այս թանկարժեք մետաղի խոշոր մատակարարը չէ․ նույն ժամանակահատվածում Շվեյցարիան Չինաստան է ուղարկել 26,5 մլրդ դոլարի ոսկի, Կանադան՝ 9,7 մլրդ դոլարի, ՀԱՀ-ն՝ 7,7 մլրդ դոլարի, Ավստրալիան՝ 7,2 մլրդ դոլարի, Հոնկոնգը՝ 2,5 մլրդ դոլարի, Գերմանիան՝ 775 մլն դոլարի։
Խոսքը վերամշակման համար Չինաստան մատակարարվող ոսկի պարունակող կոնցենտրատի մասին է, ՌԲԿ-ին ասել է Ռուսաստանի ոսկու արդյունաբերողների միության նախագահ Սերգեյ Կաշուբան։
Ըստ Կաշուբայի՝ այս տարի չինական շուկա մատակարարումները ավելացել են, քանի որ մինչ այժմ կային կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումներ։