Նավթի համաշխարհային գներն աճում են Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ կոնֆլիկտի ֆոնին
ЭКОНОМИКАՍաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ կոնֆլիկտի ֆոնին նավթի համաշխարհային գներն արդեն 2 օր շարունակ աճ են գրանցում, գրում է Bloomberg-ը:
Նշենք, որ հունվարի 3-ի երեկոյան Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ խզում է հարաբերություններն Իրանի հետ:
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները հունվարի 3-ի երեկոյան կտրուկ աճ են գրանցել՝ հասնելով 38.50 դոլարի մեկ բարելի դիմաց: Դրան հաջորդեց գների փոքր անկում մինչեւ 37.89 դոլար:Սակայն հետո ֆյուչերսները վերսկսեցին աճը եւ հատեցին 38 դոլարի շեմը:
Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթը 3.5 տոկոսով թանկացել է եւ կազմել 38.38 դոլար մեկ բարելի դիմաց: Ճշգրտումներից հետո նավթի գինը նորից սկսել բարձրանալ, փոխանցում է ՌԲԿ-ն:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



