Ереван, 24.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Այս տարվա 9 ամսում Արցախում գրանցվել է 18.2 տոկոս տնտեսական աճ

ЭКОНОМИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Նոյեմբերի 25-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում  «ԱՀ 2023թ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Այն ներկայացրել է ԱՀ  ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ԱՀ 2023թ պետական բյուջեի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թվականների ծրագրի նպատակադրումները և Արցախի Հանրապետության 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները:

Անդրադառնալով   2022թ մակրոտնտեսական ցուցանիշներին՝ Նորայր Ավանեսյանը նշել է, որ 2022թ. 9 ամսվա արդյունքներով գրանցվել է 18.2 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա 9 ամիսների համեմատությամբ: Համախառն ներքին արդյունքը կազմել է 199.6 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 162.8 մլրդ դրամի դիմաց: 9 ամսվա արդյունքներով աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում: Ըստ նախարարի՝ «Արդյունաբերություն» ճյուղի հաշվին 10.4 տոկոսային կետն է ապահովվել, «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» ճյուղի հաշվին՝ 0.9 տոկոսային կետը, շինարարության ճյուղի հաշվին ՝0.7 տոկոսային կետը: Ըստ կանխատեսումների՝ 2022 թվականին համախառն ներքին արդյունքը կկազմի 285.2 մլրդ դրամ՝ ապահովելով 10% իրական աճ՝ 4% դեֆլյատորի պայմաններում:

2023 թվականի համար կանխատեսումային համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 311.5 մլրդ դրամ, աճը՝ մոտ 5.0 տոկոս, կանխատեսվող 4.0 տոկոս դեֆլյատորի դեպքում։ Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 4.5 տոկոսի սահմաններում` +/-1.0 տոկոս տատանման թույլատրելի միջակայքով:

«2023թ պետական բյուջեի սեփական եկամուտները ծրագրվել են 49 մլրդ 850 մլն դրամի չափով, բյուջետային վարկի չափը 2023 թվականին կկազմի 144.0 մլրդ դրամ, բյուջեի ծախսերը նախատեսվում են 215 մլրդ 171.4 մլն դրամի չափով, ՀՆԱ-ում ծախսերի մակարդակը կկազմի 69.1 տոկոս, արդյունքում  դեֆիցիտը կկազմի` 21 մլրդ  321.4 մլն  դրամ»,-  նշել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

2023թ. բյուջեի նախագծով նախատեսված հիմնական ծախսային գերակայություններն  ըստ ոլորտների հետևյալն են՝

Գյուղատնտեսություն՝  6 մլրդ 037.1 մլն դրամ,

Էներգետիկ ոլորտի զարգացման և սուբսիդավորման ծրագիր՝ 4 մլրդ 20.0 մլն դրամ

Արցախի ներդրումային հիմնադրամ՝ 4.0 մլրդ դրամ

Կապիտալ ներդրումներ՝ 22.0 մլրդ դրամ

Սոցիալական պաշտպանություն՝ 72 մլրդ 939.9 մլն դրամ

Բնակարանային ապահովման ծրագիր՝ 10.0 մլրդ դրամ

«Պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության տրամադրում ծրագիր՝ 12 մլրդ 102.7 մլն դրամ

Առողջապահություն՝ 13 մլրդ 401.1 մլն դրամ

Կրթություն՝ 15 մլրդ 497.0 մլն դրամ

Մշակույթ, երիտասարդություն և սպորտ՝ 1 մլրդ 843.4 մլն դրամ

Համայնքների բյուջեներ՝ 1 մլրդ 108.1  մլն դրամ

Գլխավոր օրինագիծը ներկայացնելուց հետո  ֆինանսների նախարարի տեղակալը պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցադրումներին:

Նիստը նախագահող Արթուր Հարությունյանը տեղեկացրել է, որ «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին»  օրենքի նախագծի քննարկումները կշարունակվեն ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի և ոլորտային հանձաժողովների համատեղ նիստերում:

Зеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году Цены на газ в Европе растут В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан» Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп Интересные киноленты, которые вы могли пропустить Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине Крупная победа «Интера» (видео) Прокуратура Азербайджана не позволила международному адвокату Рубена Варданяна посетить Баку Минобороны: Россия хочет разделить украинские территории на три части Парламент Азербайджана обрушился с критикой на Пашиняна из-за «Западного Азербайджана» и Западной Армении Азербайджан намерен усилить «боеспособность войск на границе с Арменией» Новый глава МВД Армении: Начало диалога о либерализации визового режима с ЕС откроет новые горизонты Банки Турции и еще пяти стран перестали обслуживать карты российской платежной системы В разведке США сообщили, что рассекретили сведения об убийствах неугодных Путину лиц На Рождественской ярмарке Шпиттельберга в Вене представлены работы 40 армянских мастеров Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Интервью Никола Пашиняна Общественной телекомпании Армении Стоимость биткойна приближается к 100 тыс. долларов Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В 42 км к северо-востоку от Сюника произошло землетрясение В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Мэр Еревана отправился в США Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»На Украине назвали примерное количество ракет «Орешник» у России» Ракеты ATACMS и Украина: что сделает Дональд Трамп? - The National Interest Ученые выяснили, как избежать смертельных столкновений китов с кораблями Какие требования предъявляют друг другу Ливан и Израиль? ООН: В 2024 году в мире было убито рекордное количество сотрудников гуманитарных организаций Politico: Азербайджан будет отмывать российский газ для Европы Омбудсмен Армении обсудила с послом Нидерландов вопрос защиты прав насильственно перемещенных армян Арцаха Генерал Каракаев на совещании с Путиным: Российский «Орешник» может поражать цели по всей Европе Никол Пашинян: Если я этого не сделаю, значит, я сознательно веду страну к потере государственности Open Source Centre: С марта Россия поставила Северной Корее более миллиона баррелей нефти Политолог: Худший сценарий, если Трамп решил оказать давление на Иран, в том числе и на Армению От несчастного случая скончался многократный чемпион по карате Мкртич Казарян Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовВ ВОЗ предсказали исчезновение трёх видов рака в ближайшие десятилетия В Москве 29 ноября состоится II Общественный форум «Россия-Армения» Уличный пейзаж Рене Магритта был продан на аукционе Christie's за рекордный 121 млн. долларов Театру оперы и балета имени Спендиарова выделено 191,5 млн. драмов Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрзуманян: Рынки станкостроения и микроэлектроники ЕАЭС характеризует серьезная зависимость от импорта Армения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаВ Ереване перевернулась бетономешалка МИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсами