Ереван, 27.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Իրավապահ համակարգը պարզապես գործիք դարձնելու ճանապարհը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատությունն ու իրավապահ համակարգը նախատեսված են օրինականությունը և արդարադատությունը ապահովելու համար, բայց Հայաստանում այն շեղվել է իր բուն նպատակից։ Դրա համար էլ անկախության հռչակումից ի վեր անկախ և անաչառ արդարադատական համակարգ ունենալու թեման մշտապես քննարկվում է։ Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ արդարադատությունը և իրավապահ համակարգը կարող են ծառայեցվել քաղաքական նպատակներով։

Նախկինում բազմիցս քննադատություններ էին հնչում, թե իրավապահ համակարգը իշխանությունների կամքն է կատարում։ Քննադատողների առաջամարտիկներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, որը 2018 թվականից խոստանում էր, թե Հայաստանն ունենալու է կայացած իրավական համակարգ և անկախ արդարադատություն։ Ու հիմա այն քաղաքական ուժը, որը արդարություն և օրինականություն հաստատելու կարգախոսներով իշխանության եկավ, իրավապահ համակարգը ուղղակի վերածել է քաղաքական գործիքի։ Ընդ որում՝ մեկ անձի շահերը սպասարկող քաղաքական գործիքի: Արդյունքում տպավորություն է առաջանում, թե իրավապահ համակարգի գործառույթը միայն ընդդիմադիրների գլխավերևում որպես մահակ օգտագործվելն է։

Իսկ մինչ այդ երկրում հանցավորության ցուցանիշներն ահագնացող տեսք են ստանում. հանցագործությունները նախականխելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, հասարակության և իրավապահ մարմինների միջև փոխադարձ կապը խզվել է, քանի որ չկա հանրային վստահություն, ամեն օր ավելի ու ավելի հաճախակի են դառնում գողությունների, ծեծկռտուքների, խուլիգանությունների, կրակոցների և սպանությունների դեպքերը, ծանր հանցագործությունների դեպքերն էլ շեշտակի ավելացել են։ Շատ դեպքերում հանցագործությունները հնարավոր չի լինում ուղղակի հիմնավորել, ինչի խթան են հանդիսանում օրենքի բացերը, իրավապահների զբաղվածությունը այլ հարցերով, ինչպես նաև կառույցների միջև առողջ համագործակցության բացակայությունը։

Հանցագործությունների դեմ պայքարելու և օրինականություն հաստատելու կամքի բացակայության արդյունքում է, որ հանցագործներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, իսկ ստեղծված պայմաններում իրավապահ համակարգի տկարությունը հանրության շրջանում առաջացնում է անլուրջ վերաբերմունք օրենքի և պետական կառույցների գործունեության նկատմամբ։ Փոխարենը իրավապահ համակարգը աներևակայելի ակտիվ է քաղաքական դաշտում: Օրինակ՝ ընդդիմադիրների դեմ պայքարելու գործում ամբողջ իրավապահ համակարգի ռեսուրսը կազմ պատրաստ է. ամեն ինչ արվում է նրանց նկատմամբ ինչ-որ գործ սարքելու, նույնիսկ հնարելու և հետապնդում սկսելու համար։ Եվ այս հարցում քայլերն այնպիսի հաջորդականությամբ ու այնպիսի փնթիությամբ են արվում, որ քրեական վարույթների քաղաքական ենթատեքստը միանգամից ակնհայտ է դառնում։

Օրինակ՝ ընտրությունների նախօրյակին քրեական գործեր են հարուցվում կոնկրետ այն ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, որոնք ընտրություններում համարվում են ֆավորիտներ, կամ էլ նրանց նկատմամբ, որոնք հաղթել են իշխանական թեկնածուներին, և նրանց պաշտոնավարումը խոչընդոտելու խնդիր է դրված։ Որոշ դեպքերում էլ իրավապահները ծիծաղելի ծայրահեղությունների գիրկն են ընկնում։ Օրինակ՝ օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանին հրավիրել են հարցաքննության ծննդյան օրը վկայականում փոխելու պատրվակով։ Մի ամբողջ օր այդ թեման քննարկվեց, որից հետո իրավապահները հազիվ գլխի ընկան, որ պետք է «պարզաբանում» տարածեն, թե հարցաքննությունը ինչին է վերաբերում։ Կամ գուցե կարողացան գտնել մի թեմա, որը ավելի քիչ ծիծաղելի է, քան ծննդյան օրը հիշարժան օրվան համապատասխանեցնելը:

Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե ինչու հանկարծ հենց հիմա հիշեցին ծննդյան օրվա կամ ինչ-որ դասընթացի մասին։ Չնայած... զարմանալու ոչինչ չկա. այսպիսի գործելակերպը նիկոլական իշխանության համար նորություն չէ։ Ընդ որում, գործեր կարելու հարցում այս իշխանությունները շատ «վառ երևակայություն» ունեն։ Ուստի պատահական չէ, որ նման անհեթեթ քրեական վարույթների այս ընթացքում շատ ենք ականատես եղել։ Շատ չանցած դրանք բոլորն էլ փլուզվել են, որովհետև արհեստական սարքված, իրավական առումով պրիմիտիվ ու շինծու են եղել։ Այդպիսի քրեական հետապնդման դագանակի տակ են հայտնվել իրենց քննադատություններով և գործունեությամբ իշխանությունների համար խնդիրներ հարուցող անձինք։

Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի վառ օրինակներ շատ կան, ամենաթարմերը ՀՅԴ-ական երիտասարդների, Ավետիք Չալաբյանի, Արմեն Աշոտյանի և այլ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն են։ Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հաղթահարել իր վախերն ու անհանգստությունները: Փաստորեն սա է հայաստանյան «ժողովրդավարության բաստիոնի» պատկերը, երբ իշխանությունները, խոսքի ազատություն գոռալով, գնում են հենց այդ խոսքի ազատությունը ճնշելու հետևից, ժողովրդավարությունը բրենդ հռչակելով՝ հետևողականորեն գնում են դատարաններն ու ողջ իրավապահ համակարգը մեկ քաղաքական ուժի, մեկ անձի շահերը սպասարկող, հլու հնազանդ գործիքի վերածելու ճանապարհով:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру