Եվրահանձնաժողովն առաջարկել է ռուսական սառեցված ավելի քան 300 մլրդ եվրոն տալ Ուկրաինային
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրահանձնաժողովն առաջարկել է ռուսական սառեցված 300 միլիարդ եվրո ակտիվների և 19 միլիարդ մասնավոր ակտիվների հիման վրա ստեղծել հիմնադրամ՝ պատերազմից տուժած Ուկրաինային վճարումները անելու համար:
Ինչպես գրում է news.ru-ն, այս մասին ասել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Նա հավելել է, որ այս պահին Ուկրաինային հասցված վնասը գնահատվում է 600 միլիարդ եվրո։
«Կարճաժամկետ հեռանկարում մենք կարող ենք մեր գործընկերների հետ ստեղծել մի կառույց՝ կառավարելու և ներդնելու այդ միջոցները... Ուկրաինայի կրած վնասը գնահատվում է 600 միլիարդ եվրո»,- ասել է Ֆոն դեր Լեյենը տեսաուղերձում։
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր արևմտյան կառավարությունները սառեցրել են ավելի քան 330 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ: Մոտ 300 միլիարդը ՌԴ ԿԲ-ի պահուստներն են արտասահմանյան բանկերում հաշիվների վրա։ Մնացածի մեծ մասը ներառում է ռուս գործարարների ակտիվները։