Վերջերս հաճախ ենք լսում, որ ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. Ղազինյան
БЛОГԱրթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հաղորդագրությունն ավարտվում է հայկական կողմից տուժածների մասին և այդ պահին առաջնագծում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությամբ:
Ինչն է՞ այստեղ տարօրինակ:
Նախկինում ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հաղորդագրություններում կար «պատասխան կրակի արդյունքում հակառակորդը լռեցվել է» արտահայտությունը, ինչը նշանակում էր, ՀՀ ԶՈւ-երը մատաղացու գառներ չէին, որ թշնամին երբ ցանկանար կրակեր նրանց վրա: ՀՀ ԶՈւ-երը գործում էին իրավիճակին համարժեք, իսկ յուրաքանչյուր սադրանք ստանում էր համարժեք պատասխան:
Արդեն տևական ժամանակ այս արտահայտությունը բացակայում է, ինչը խոսում է օրվա իշխանության վախերի մասին: Սա վկայում է այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ին արգելված է պատասխանել հակառակորդի սադրանքներին, իսկ առաջնագծում գտնվող Հայ զինվորները կրակի ընթացքում պետք է թաքնվեն կրակից և աղոթեն, որ ազիկները շուտ դադարեցնեն կրակելը:
Սա անթույլատրելի է. թշնամին զգում է մեր վախերը և օգտվում դրանից՝ մեզ պարտադրելով նոր զիջումներ ու ստորացումներ: Չի կարելի վախենալ ու առավել ևս ի ցույց դնել այդ վախերը
Վախից դողալով ու միջազգային ողբ կապելով ադրբեջանցիներին չես ստիպի հրաժարվել նոր սադրանքներից, չես ապահովագրի զինվորի կյանքն ու առողջությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը:
Վախկոտներին ու անինքնասերներին չեն հարգում, չեն լսում, չեն ընդունում:
Տղա եղեք . . .
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



