Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսարանի մոտ հրաձգությունից խաղաղ բնակիչ է վիրավորվել
ОБЩЕСТВОԱֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքում՝ Հնդկաստանի հյուպատոսարանի հարեւանությամբ, հրաձգությունից խաղաղ բնակիչ է վիրավորվել:
Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի իշխանություններին:
4 զինված անձանցից բաղկացած խումբը Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսարանի վրա հարձակման փորձ էր ձեռնարկել: Նրանցից 2-ը սպանվել են: Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Շեր Ջան Դուրանին հայտնել է, որ հարձակվողները զինված են եղել նռնակներով, նռնականետներով եւ թեթեւ զենքով: Նրանք կրակ են արձակել շենքի ուղղությամբ, փոխանցում է RIA Novosti-ն:
Կատարվածի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



