Ереван, 27.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Կարակալպակիա՝ Կարակալպակերենի օր, Ռուսաստան՝ Մարտական սխրանքի օր, Ռումինիա՝ Ռումինիայի միավորման օր, Պորտուգալիա՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Դատախազության աշխատողների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1824 - Թիֆլիսում բացվել է Ներսիսյան դպրոցը (գործել է մինչև 1924 թ.)։

1827- Սուլթան Մահմուդ 2-րդը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսել Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից զոհվել է ճանապարհին, իսկ մյուսներն անցել են Փոքր Ասիայի գավառներ։ –հիմնադրվել է Շուշիի հայկական տպարանը։

1853- Ղրիմի պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում տեղի է ունեցել Բաշկադիկլարի ճակատամարտը, որտեղ Բեյբութովի ղեկավարած ռուսական բանակը ջախջախել է թուրքերին:

1876- թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվել է Վանի շուկան, որը զգալի նյութական վնաս է հասցրել տեղի բնակչությանը։

1880 - ծնվել է կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանը։

1894- հրատարակվել է հայ բանվոր-հեղափոխականների միավորման նոր օրգան «Կռիվ» թերթը։

1899 –վախճանվել է հասարակական գործիչ և հրապարակախոս Տիգրան Երկաթը։

1903 –վախճանվել է պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր Մանվել Քաջունին։

1907 - Թիֆլիսում լույս է տեսել հայկական «Անկախ մամուլ» թերթի առաջին համարը:

1914 –Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ռուսական բանակի՝ Սարիղամիշի օպերացիան, որի արդյունքում ջախջախվել է Էնվեր փաշայի բանակը։

1917- Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից ստեղծվել է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվել պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը։

1919- Զանգեզուրի Գեղաձորի հարթավայրում հավաքվել են Գարեգին Նժդեհի ղեկավարած ջոկատները և սկսել գործողություններ տարածաշրջանի մնացած ադրբեջանական բնակավայրերի դեմ։

1920 - Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը՝ որպես Հայաստանի բաղկացուցիչ մաս։

1921- Հայաստանում տեղի են ունեցել գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները։

1923- Երևանում բացվել է Հայաստանի պետական կոնսերվատորիան:

1929- սկսել է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:

1941- Երևանում կազմավորվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ։

1955– ծնվել է ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։

1980 –վախճանվել է ֆրանսահայ գրող Զարեհ Որբունին։

1989- Երևանում կայացած ՀՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի միացյալ նիստում ընդունվել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին պատմական որոշումը։

1995-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Յամայկայի հետ։

2005- Լոնդոնի «Քրիստիս» միջազգային աճուրդում 1,5 միլիոն դոլարով վաճառվել է Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը:

2006- ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 800 միլիոն դոլարով վաճառել է աշխարհի ամենախոշոր ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորսի»՝ իրեն պատկանող 10 տոկոս մասնաբաժինը:

2008– «Նաիրիտ» գործարանը դադարեցրել է գործունեությունը։

2012- Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում վթարի է ենթարկվել Իլ76 բեռնատար ինքնաթիռը, անձնակազմի բոլոր 7 անդամները զոհվել են, որոնցից 5-ը եղել են Հայաստանի քաղաքացիներ։

2014- Հռոմի պապն այցելել է Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց, որտեղ պառկած է եղել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

2020-համաձայն պայմանավորվածության, ադրբեջանական ստորաբաժանումները մտել են Լաչինի շրջան: Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Լաչինն արդեն ադրբեջանական է և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն արդեն չկա:

ԱՇԽԱՐՀ

1774 -ուժի մեջ է մտել առևտրային բոյկոտը Մեծ Բրիտանիայի և նրա հյուսիսամերիկյան գաղութների միջև, որը նախաձեռնել էր Աշխարհամասային կոնգրեսը։

1800 -Լայպցիգում հիմնադրվել է Հոֆմայստերի և Կյունելի «Edition Peters» երաժշտական հրատարակությունը, որը աշխարհի ամենահին երաժշտական հրատարակությունն է. այն ներկայումս ևս գործող է։

1887 -հրատարակվել է «Էտյուդ մուգ տոներով» վեպը, որը առաջին գիրքն է Շերլոկ Հոլմսի մասին։

1891– կանադացի սպորտային մարզիչ Ջեյմս Նեյսմիթը կազմակերպել է իր հորինած բասկետբոլի առաջին խաղը։

1913 -«Ֆորդ մոթորս կոմպանի» ընկերությունում սկսել է գործել ավտոմեքենաների արտադրության առաջին հոսքագիծը։

1918– Հարավսլավիայի թագավորությունը հռչակել է իր անկախությունը Ավստրո-Հունգարիայից։

1934 -ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում սպանվել է հայտնի հեղափոխական Սերգեյ Կիրովը։

1943 -Թեհրանում ավարտվել է երեք դաշնային երկրների ղեկավարների՝ ԽՍՀՄ-ի (Ստալին), ԱՄՆ-ի (Ռուզվելտ) և Մեծ Բրիտանիայի (Չերչիլ) գագաթաժողովը։

1945-ծնվել է ռուս դերասան, հումորիստ Գենադի Խազանովը։

1949-սպանվել է կոլումբացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը։

1953 - Չիկագոյում լույս է տեսել «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը։

1959– Վաշինգտոնում ստորագրվել է Անտարկտիկայի մասին համաձայնագիրը, ըստ որի, Անտարկտիդան կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով։

1972– վախճանվել է ռուս նշանավոր մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին։

1996 -սկսել է հեռարձակվել ռուսական «СТС» հեռուստաալիքը։

2019 -Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Газ, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеру