Ինչպես խնամել մաշկը ձմռանը․ 5 կարեւոր պայման
ЛАЙФԵղանակի կտրուկ անկումը, ցուրտն ու քամին շատ են վնասում դեմքի մաշկը, այն դառնում է չոր, գրգռված։ Դրա համար անչափ կարեւոր է ճիշտ խնամել մաշկը ձմռանը, ահա Past.am-ի առաջարկած 5 կարեւոր նախապայման։
Ուշադիր կարդացեք կրեմի բաղադրությունը
Ձմռանը շատ կարեւոր է ճիշտ կրեմ օգտագործելը, որը ոչ միայն կսնուցի մաշկը, այլեւ այն կպաշտպանի ցրտից։ Այնպիսի կրեմ ընտրեք, որոնք ռետինոիդներ, ալֆա-հիդրոկսիլային թթուներ չպարունակեն (AHAS)։ Դրանք ավելի են չորացնում մաշկը։
Կրեմ քսեք տանից դուրս գալուց կես ժամ առաջ
Շատ տարածված սխալ է, երբ աղջիկները ձմռանը կրեմ քսում են տանից դուրս գալուց անմիջապես առաջ։ Դրա մասնիկները սառը եղանակից բյուրեղանում են, եւ մաշկը գրգռվում է։ Դրա համար կրեմ քսեք տնից դուրս գալուց առնվազն կես ժամ առաջ, ոչ ուշ։
Հրաժարվեք թափանցիկ գելերից
Իհարկե, ժամանակակից կրեմները, որոնք գելերի նման են, թափանցիկ, վայրկյանական չորանում են, հիանալի միջոց են, սակայն ոչ ձմռանը։ Դրանք շատ արագ են սառչում, եւ դեմքը կարող է ցրտահարվել։
Վիտամիններ ավելացրեք
А եւ Е վիտամիններն անչափ օգտակար են մաշկի համար, իսկ ձմռանը դրանք կրկնակի անհրաժեշտ են, հետեւաբար, դրանք ավելի մեծ քանակով ներառեք սննդակարգում ձմռանը։
Պաշտպանիչ շերտ ստեղծել
Ձմռանը մի վախեցեք տոնային կրեմներ օգտագործել։ Դրանք հավելյալ պաշտպանիչ շերտ են ստեղծում, որը մաշկը պաշտպանում է ցրտից։



