Այս կինոնկարներից յուրաքանչյուրը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մի անհայտ դրվագի մասին. Ավետիք Չալաբյան
ПОЛИТИКА«ԱՐԱՐ» Հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նոյեմբերի 30-ին մեզ բախտ վիճակվեց ներկա գտնվել երիտասարդ հայ ռեժիսյորների նկարահանած երկու կարճամետրաժ ֆիլմերի՝ Հասմիկ Մովիսյանի «250 կմ», և Արման Այվազյանի «Քար», երևանյան պրեմյերային:
Այս կինոնկարներից յուրաքանչյուրը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մի անհայտ դրվագի մասին, և այդ յուրաքանչյուր դրվագը շարքային հայ մարդկանց անհուն հերոսության, սեփական հայրենիքին, իրենց շրջապատող մարդկանց, մեր հազարամյա մշակույթին նվիրվածության մի անհավանական օրինակ է՝ պատմած կենդանի և անկեղծ լեզվով:
Այսպիսի կինոնկարները, և մեր կյանքի այդպիսի հերոսական դրվագները հույս են ներշնչում, որ անցած պատերազմում կորուստը, որքան էլ ցավոտ և ողբերգական, չի կոտրել մեր ազգին, և որ այն այսօր, բուժելով իր վերքերը, վեր է հառնելու առնական, և կերտելու է իր նոր հաղթանակները:
Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում այս կինոնկարների կենդանի և իրական հերոսներին, նրանց սխրանքը վավերացրած երիտասարդ ստեղծագործողներին, ինչպես նաև ֆիլմերի պրոդյուսեր Միքայել Ոսկանյանին, որի եղբայրական հրավերով մենք ներկա գտնվեցինք այս հրաշալի ֆիլմերի ցուցադրությանը: Աստված պահապան և զորավիգ բոլորիդ:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



