Ադրբեջանական նավթագազային հարթակում հրդեհը շարունակվում է. զոհերի թիվը հասել է 10-ի
ЭКОНОМИКАԱդրբեջանական «Գյունեշլի» նավթագազային հարթակում, որը տեղակայված է Կասպից ծովում, հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի:
Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ Ադրբեջանի ԱԻՆ-ի հղումով, փրկարարները Կասպից ծովում հայտնաբերել են ևս հանքավայրի ևս երկու աշխատակիցների մարմինները: Այնտեղ ինքնաթիռ է ուղարկվել՝ զոհերի մարմիններն ափ հանելու և ճանաչման գործընթացն սկսելու համար:
Կասպից ծովից նավթ և գազ արդյունահանող հարթակում հրդեհը բռնկվել էր դեկտեմբերի 4-ին:
Այս պահին նավթի արդյունահանման մասում հրդեհը հաջողվել է մարել, սակայն գազային մասը դեռ շարունակվում է այրվել: Ադրբեջանի ԱԻՆ տվյալներով՝ հաջողվել է փրկել 33 մարդու կյանք:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 10 մարդ: Եվս 20-ն անհետ կորած են համարվում:
Որոնողական աշխատանքները շարունակվում են:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



